00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնի քաղաքապետը հաստատեց` կորոնավիրուսով վարակվածներից մեկն իրենց քաղաքի բնակիչ է

© Sputnik / Asthik SukiasyanМэр города Эчмиадзина Диана Гаспарян
Мэр города Эчмиадзина Диана Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել և խուճապի չմատնվել։ Նրա գրառմանն արձագանքած օգտատերերից մեկը պատմել է, որ ամսի 8-ին վարակված կնոջ որդու նշանդրեքն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված երեք անձանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Սիրելի՛ էջմիածնեցիներ, համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Գասպարյանը նշել է նաև, որ պացիենտը մեկուսացված է, պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

«Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն: Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»,– հորդորել է նա:

Նրա գրառմանն արձագանքել են օգտատերերը։

«Մեր փողոցից է այդ վարակակիր կինը։ Եկան, ընտանիքի բոլոր անդամներին տարան։ Դրա հետ մեկտեղ իրենց տղայի նշանադրությունը եղել է ամսի 8-ին։ Պատկերացնո՞ւմ եք` մինչև տանելը քանի մարդու հետ են շփում ունեցել։ Վախից դողում ենք ամբողջ փողոցով»,– գրել է մեկը։

Մեկ ուրիշն էլ նշել է, որ վախենում են երեխաներին դպրոց ուղարկել։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չկա, նոր հայտնաբերված 3 պացիենտների դեպքում վարակը ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։

Լրահոս
0