Հայկ Կարապետյանի փոխանցմամբ` իրենք ղազախ գործընկերների հետ կապի մեջ են, և այս պահի դրությամբ ֆուտբոլային խաղը չեղարկելու որոշում չկա։
«Այդուհանդերձ քննարկումներ ընթանում են, եթե լինի համապատասխան որոշում, բնականաբար ֆեդերացիան հանդես կգա հայտարարությամբ։ Մշտական կապի մեջ ենք ոչ միայն Ղազախստանի և Ուզբեկստանի գործընկերների, այլև ՈւԵՖԱ–ի ներկայացուցիչների հետ։ Իրավիճակն այս պահին գտնվում է հսկողության ներքո»,– նշում է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետը։
Նրա խոսքով` ընկերական խաղերի կազմակերպումը ենթադրում է ոչ միայն ժամկետների նշանակում, այլև սերտ համագործակցություն տարբեր կազմակերպչական հարցերով։
«Մենք միաժամանակ կապի մեջ ենք նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ։ Թե՛ անձամբ նախարարի, թե՛ մասնագետների համապատասխան ցուցումներից ելնելով` կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ կարիք չկա նաև Հայաստանի առաջնության խաղերը հետաձգելու։ Իսկ եթե կարիք լինի ինչ-որ բան չեղարկելու, այդ մասին նույնպես կլինի համապատասխան հայտարարություն»,– նշում է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետը։
Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ` ֆուտբոլիստների պարագայում շատ ավելի բարձր մակարդակով են իրականացվում նախազգուշական միջոցառումները, որովհետև նրանք ավելի հաճախակի են անցնում բուժզննումներ, և ավելի հեշտ է ինչ-որ բան հայտնաբերելը։ Նշենք, որ Հայաստանի ընտրանին գալիք երկու ընկերական խաղերին ընդառաջ իր մարզահավաքը կսկսի մարտի 23-ից։
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ երկրում չեղարկվում են հասարակական միջոցառումներն աշխարհում տարածվող կորոնավիրուսի պատճառով։ Տեղեկատվության համաձայն` կառավարությունը սկսում է իրականացնել հատուկ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Ղազախստանում նախանշված է այդ երկրի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։
Դեսպանությունը Գերմանիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է տվյալներ տրամադրել