ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է` պաշտպանության նախարարության դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրվել է ՊՆ կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնասիրման ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ` նման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։
Խախտումներ են արձանագրվել մանկավարժական համալսարանի հիմնադրամի գործունեության մեջ
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում