Երգչուհի Ելենա Երևանը կիթառ է նվագում ու երգում Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում։
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում նա երգում է փողոցում, ընդ որում` տեսագրությունները հրապարակել են ոչ թե հայերը, այլ ֆրանսիացիները։ Նրանց հավանաբար շատ է դուր եկել ֆրանսիացի հայտնի երգչուհի Zaz–ի «Je veux» (Ուզում եմ) երգի այս կատարումը։ Ֆրանսիական La Boîte à Rimes էջը հրապարակել է Հյուսիսային պողոտայում նկարված տեսանյութը և կից գրել. «Երանի ամեն օր լսեինք նրան»։
Հայուհին շանը դաշնամուր նվագել է սովորեցնում. զվարճալի տեսանյութ
Խորհրդանշական է, որ ինքը` Zaz–ը, որն արդեն 4 ալբոմ է թողարկել և համաշխարհային ճանաչման հասել, երաժշտական կարիերան սկսել է հենց փողոցում երգելով։
Թուրքմենահայ երգիչ Արտյոմի փայլուն ելույթը ռուսական շոուի ժամանակ. տեսանյութ
Ելենա (Elena /Yerevan/ Ելենա Երևան) Նիկողոսյանը ծնվել է Երևանում, հայտնի ստեղծագործություններ է նվագում կիթառով։ Ունի նաև սեփական ստեղծագործություններ։ Նա ոչ միայն Երևանի կենտրոնական փողոցներում է երգում, այլև փաբերում։