ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Իտալիայում Հայաստանի դեսպանությունն այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել իրենց կոնտակտային տվյալները։ Տեղեկությունը հրապարակված է դեսպանության` Facebook–ի էջում։
Նշվում է, որ տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում
«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,–ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։
Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակվածների թիվը հասել է
80 956–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են)։
Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Հայաստանի հարևան Իրանում
Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղ 1784 վարակված կա, 33–ը մահացել են։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Երևան են ժամանել ԱՀԿ փորձագետները