ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Փաշինյանը Միշուստինի հետ զրույցի մասին հայտնել է այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ։
«Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով` իրենք քննարկել են համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում անելիքները։
Հիշեցնենք` հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի նոր վարչապետ է նշանակել Միխայիլ Միշուստինին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հանդիպել են հունվարի 31–ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։ Միշուստինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նոր կառավարությունը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը։
«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ