ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
«Նախարարի թեստի պատասխանները դրական են եղել»,- գրված է հայտարարությունում: Նշվում է, որ Ռիսթերը գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:
Ֆրանկ Ռիսթերն անցյալ շաբաթ մի քանի անգամ այցելել է երկրի խորհրդարան, որտեղ եղել են կորոնավիրուսով վարակված մարդիկ: Մասնավորապես, COVID-19-ը հայտնաբերվել է հինգ պատգամավորի և խորհրդարանի երկու աշխատակցի մոտ։
Վերջին տվյալների համաձայն` Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 1412 մարդ, մահացել է 25-ը:
Կորոնավիրուսի պատճառով դիմակ են «հագել» Մոնա Լիզան ու Մայր Թերեզան