ԵՐԵՎԱՆ, 10 մարտ — Sputnik. Հայկական ծագումով հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանն Instagram–ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։ Նա մասնակցել է հանրաճանաչ «Westworld» («Վայրի արևմուտքի աշխարհ») սերիալի երրորդ սեզոնի պրեմիերային, որտեղ հանդես էր գալիս Քլեմենթին Փենիֆեզերի կերպարով։
Ում է նման Անժելա Սարաֆյանը. լուսանկար
Սարաֆյանը միջոցառմանը հայտնվել է խորը լանջաբացվածքով և գոտկատեղում կտրվածք ունեցող յուրահատուկ կաթնագույն զգեստով։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևորդները սիրահարվել են Սարաֆյանի «հագուկապին»։ «Այնպիսի տպավորություն է, որ Աստված արձակուրդ է վերցրել, որ ստեղծի քեզ», «Անժելա. դու իսկական հրեշտակ ես», «վառ օրինակ, երբ գեղեցկությունը թե ներքին է, թե արտաքին»,– մեկնաբանել են հիացած հետևորդները։
Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը
Թվում է` հիասքանչ դերասանուհուն դա պետք է որ բավարար լիներ, բայց նա որոշել է հաջորդ «հարվածը» հասցնել հետևորդներին` պրեմիերայից վիդեոհոլովակ հրապարակելով։ Այստեղ նա լուսանկարվելու համար տարբեր դիրքեր է ընդունել։
Վիդեոյի հեղինակը Անժելայի հարազատ եղբայրն է` ԱՄՆ–ում հայտնի պրոդյուսեր Կարպիս Սարաֆյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, չորս տարեկանից ապրում է ԱՄՆ–ում։ 2000 թ–ին տեղի ունեցավ Անժելայի դեբյուտը «Արդարացի Էմին» սերիալի էպիզոդիկ դերում, իսկ հետագայում նա սկսեց նկարահանվել հեռուսանովելներում, օրինակ` «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալում։ Հայուհին խաղացել է «Մթնշաղ. Սագա. Արևածագ–2» (The Twilight Saga: Breaking Dawn — Part 2), «Ճակատագրական կիրք» (The Immigrant ) ֆիլմերում, ինչպես նաև ստացել է «Westworld» սերիալում գլխավոր դերերից մեկը։