ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից` աշխարհում տարածում գտնող կորոնավիրուսի պատճառով։
Կորոնավիրուսով պայմանավորված հանրաքվեն կհետաձգվի՞. ԱԺ խմբակցությունների կարծիքները
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հանդիման կարճ տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,–գրել է նա:
Նշենք, որ մարտի 9–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում հանդիպումներ կլինեն Եվրախորհրդի նախագահի, Չարլզ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:Վարչապետը կհանդիպի նաև ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ:
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ևս օրերս Բրյուսելում հանդիպեց ԵԺԿ առաջնորդի հետ: