Կորոնավիրուսը շատ բան է փոխել ոչ միայն մարդկանց կյանքում, այլև արվեստում։ Վարակը ստիպել է, որ մի քանի տասնյակ երկրների քաղաքացիներ օրվա մեծ մասն անցկացնեն պաշտպանիչ դիմակով։ Այս «հանդերձանքից» չեն խուսափել նաև հուշարձանները, կտավներն ու շենքերը։
Օրինակ` իրանցի նկարիչ Համիդ Էբրահիմնիայի ջանքերով հսկայական բժշկական դիմակ է «հագել» հայտնի Միլադի աշտարակը (գտնվում է Թեհրանում)։
Բարսելոնայի փողոցներում հայտնվել է դիմակով Մոնա Լիզան, ձեռքին` սմարթֆոն։ Դիմակ է կրում նաև Կոսովոյում կանգնեցված Սուրբ Թերեզայի արձանը։ Նույնիսկ համաճարակի էպիկենտրոնում` Չինաստանում, մարդիկ փորձում են գործի դնել երևակայությունը և արդեն սկսել են դիմակներով գրաֆիտիներ նկարել։
Կորոնավիրուսից վախեցած. Փաշինյանը և Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից. տեսանյութ
Նշենք, որ միայն Չինաստանում վարակվածների թիվը հասել է 80,7 հազարի, մահացել է 3119 մարդ։ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7382–ի, մահացել է 51 մարդ։ Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 6.5 հազար դեպք, մահացել է 194 մարդ։ Ավելի քան 510 մարդ COVID-19–ով է հիվանդացել ԱՄՆ–ում։ Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան հազար դեպք։ Մահացության թվով առաջին տեղում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսից մահանում է յուրաքանչյուր 20-րդը։ Իտալիայում ավելի քան 7.3 հազար վարակված կա, մահացել են 366–ը։ Հարևան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի։ Հայաստանում կորոնավիրուսի վարակման ընդամենը մեկ դեպք է գրանցվել։
Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ