ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ նրանք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին
Հիշեցնենք 2019-ի սեպտեմբերին Արագած լեռը բարձրանալիս ՝ 33-ամյա Լեհաստանի քաղաքացին մահացավ արջի հարձակման հետևանքով:
Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր գագաթներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ, Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, Հարավայինը` 3887,8 մ: