00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օգնեք, որ տակից դուրս գանք». վարչապետն ու Աիդան ցանեցին 10 միլիոնից առաջին 2 ծառի սերմը

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян посетил Лорийскую область (8 марта 2020).
Премьер-министр Никол Пашинян посетил Лорийскую область (8 марта 2020).  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբի մեկնարկը տրված է։ Տեղական ֆլոշմոբը, սակայն, համաշխարհային մասշտաբի նոր մտքեր ծնեց։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզ այցելության ժամանակ Ստեփանավանի դենդրոպարկում ազդարարեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության ֆլեշմոբի մեկնարկը։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ.–ի հոկտեմբերի 10-ին ՀՀ տարածքում 10 մլն ծառ տնկելու մտադրության մասին հայտարարել էր դեռ ամիսներ առաջ կառավարության նիստում։

«Մեկ օրում այդքան ծառ տնկելն անհնար է». Այսեր Ղազարյան

«Նախարարն ինձ ասաց հայտարարի, ես հայտարարել եմ, բայց հիմա անընդհատ մտածում եմ։ Այսինքն` հոկտեմբերի 10–ին մեկ օրում 10 մլն ծառ ենք տնկելո՞ւ»,– հարցրեց նա։

Էրիկ Գրիգորյանը հստակեցրեց, որ այդ օրը կհայտարարվի համազգային ծառատունկ, որին կմասնակցեն ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են ծառ տնկելու։ Բայց տարվա ընթացքում, գարնանից սկսած, կիրականացվեն անտառատնկման աշխատանքներ։

«Կարճ ասած, ժողովուրդ ջան, նախարարի ասածը որ թարգմանենք, մոտավորապես այս է` ասելուց առաջ շատ չենք մտածել, հիմա պետք է օգնեք, որ տակից դուրս գանք»,– կես լուրջ– կես կատակ մեկնաբանեց վարչապետը։

2020թ–ին խոստացված ծառատունկի խորհրդանշական մեկնարկը վարչապետը տվեց չարենցավանցի դպրոցական Աիդա Աղաջանյանի հետ, որն այդ միջոցառմանը հրավիրվել է շրջակա միջավայրի նախարարին գրած նամակից հետո, որտեղ առաջարկել էր ամբողջ Հայաստանի տարածքում ծառեր տնկել, որպեսզի Հայաստանը լինի գեղեցիկ, օդը` մաքուր։

Министр окружающей среды Эрик Григорян в гостях Sputnik Армения - Sputnik Արմենիա
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

Խորհրդանշական ծառատունկի համար Փաշինյանն ընտրեց մայրիի սերմը, Աիդան` հացենու։

Սերմերը ցանեցին ծաղկամանների մեջ։ Դրանք պետք է մշակվեն ու աճեցվեն ծաղկամաններում մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ հոկտեմբերի 10–ին արդեն տնկվեն հողում։

«Մենք կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին այս նույն գործողությունն անել։ Ցանել և աճեցնել իրենց սեփական ծառը, որպեսզի հոկտեմբերի 10-ին ծառատունկին մասնակցեն»,– ասաց Փաշինյանը։

Աիդան ու վարչապետը պայմանավորվեցին facebook-ի միջոցով միմյանց լուր հաղորդել, թե ինչպես են աճում իրենց ցանած տնկիները։ Իսկ վարչապետի հայտարարած համազգային ֆլոշմոբին միանալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին ծառերի սերմեր կտրամադրի Հայանտառը, ինչպես նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց` անվճար։

Торжественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը բյուջեի նախագծով նախատեսված չէ. ովքե՞ր են տնկելու

Փաշինյանը չի հրաժարվել 10 մլն ծառ տնկելու գաղափարից. վարչապետը կրկնեց իր հայտարարությունը

Շրջակա միջավայրի նախարարը հայտնեց, որ աշխարհում ևս այս տարի գլոբալ ծրագիր է իրականացվում (1 տրիլիոն ծառ տնկելու), որին միանալու մասին արդեն հայտարարել են Ղազախստանը, Թուրքմենստանը։

«Մենք նաև գաղափար ունենք, որ դուք այցի եք գնում, ձեզ հետ մեր սոսի կամ որևէ այլ ծառի տնկի տանեք, դրանով ինքնաթիռից իջնեք ու տաք այդ երկրի ղեկավարին»,– ասաց Գրիգորյանը։

Փաշինյանը հայտնեց, որ առաջիկա այցը նախատեսում է իրականացրել երկուշաբթի` նախարարին առաջարկելով պատրաստել ծաղկամանով տնկին, որ այն իր հետ տանի։

Նախավարժանք` 2050 թվականի համար. նախարարը խոսել է միլիոնավոր ծառեր տնկելու մասին

Լրահոս
0