00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է

© Sputnik / Diana Atoyan Источник "Одзи порт" в скале в Лори
 Источник Одзи порт в скале в Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը շարունակում է իրականացնել զբոսաշրջության խթանման ծրագրեր։ Դրանց շնորհիվ, վարչապետի խոսքով, վերջին 1 տարում ներքին տուրիզմը 41,4 տոկոսանոց աճ է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 41,4 %-ով։ Այսօր Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ այդ ցուցանիշը վերագրելով ՀՀ անկախության տարեդարձը նշելուց հետո այդ այդ ուղղությամբ իրականացված պետական քարոզչությանը։

Гастро-дворик в селе Арагюх (5 марта 2020). Котайк - Sputnik Արմենիա
Կանանց յոթնյակը գաստրոբակ է բացել Արագյուղում. ի՞նչ անակնկալներ են սպասում զբոսաշրջիկներին

Դանիելյան. «Զբոսաշրջիկներ ենք հրավիրում, որ աղբանո՞ց ցույց տանք»

«Դա հսկայական աճ է, ինչը նշանակում է՝ ՀՀ քաղաքացին ավելի լավ է ճանաչում սեփական հայրենիքը։ Այսինքն՝ երբ որ դիլիջանցին գնումէ Գյումրի, մի քիչ դառնում է նաև գյումրեցի, երբ որ գյումեցին գնում է Գորիս, մի քիչ դառնում է գորիսեցի։ Ավելի շատ է դառնում հայաստանցի և ՀՀ քաղաքացի»,- ասաց Փաշինյանը։

Որպես կարևոր զբոսաշրջային ուղղություն, որը կառավարությունը փորձում է զարգացնել, վարչապետը նշեց Ստեփանավանի Դենդրոպարկը։

Այդ նպատակով արդեն վերանորոգվել է Գյուլագարակի ավտոճանապարհը մինչև դենդրոպարկ։

Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցող Լոռու մարզպետն ու կառավարության անդամները հընթացս ծանոթացան նաև նորակառույց ճանապարհի որակին։

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջային աճ ունեցող լավագույն 20 երկրների ցանկում. UNWTO

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ վերակառուցվել է նաև Լոռե բերդաքաղաք տանող ավտոճանապարհը։

«Երկու ճանապարհներն էլ մարզի տուրիզմի զարգացմանը նպաստող շատ կարևոր ճանապարհներ են։ Նաև հյուրատներն են այս համայնքներում ակտիվանում, շատանում»,– ասաց Ղուկասյանը` հավելելով, որ ամռանը մարզի հյուրատներում ազատ տեղեր չեն լինում։

Трндез в Гарни - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում

Ի դեպ, Լոռե բերդն այս տարի նշում է իր կառուցման 1000-ամյակը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից ու Լոռե բերդից, Լոռու մարզում կարևոր զբոսաշրջային ուղղություններ են նաև Քոբայրը, Հաղպատը, Սանահինը, Օձունը, Արդվին, Դսեղը, Ահնիձորը։

«Արդվիում շատ կարևոր աղբյուր կա, որին լոռեցիներն Օձի պորտ են ասում, մարդիկ հատուկ գնում են բժշկվելու այնտեղ։ Ուխտավայր է»,– հիշեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեց հայտնի ժողովրդական խոսքը, երբ ճարպիկ մարդկանց կոչում են «օձի պորտից ջուր խմած»։

«Այնպես որ, քանի որ մենք պետք է ճարպիկ ազգ լինենք, խելացի ու հնարամիտ, այս տարին հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ իր այցի հիմնական նպատակն այս տարի խոստացած 10 մլն ծառ տնկելու ծրագրի ընթացքին ծանոթանալն է, ինչի համար էլ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ։

Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Լրահոս
0