00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սոցիալական բնակարանաշինությունը մեծ կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակում

© Photo : provided by Ara GaloyanАра Галоян
Ара Галоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար եկամտահարկի վերադարձը հանելու և սոցիալական բնակարաններ կառուցելու թեմային։
Գալոյան. Եկամտահարկի վերադարձը հանելու դիմաց կառավարությունը տալիս է պոպուլիստական խոստումներ

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը կարծում է, որ ՀՀ կառավարության` հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար եկամտահարկի վերադարձը հանելու և սոցիալական բնակարաններ կառուցելու նախաձեռնությունը տարօրինակ է, քանի որ կառավարությունն առաջարկում է չեղարկել «մեկ դրական բան և դրա փոխարեն` սկսել մեկ այլ դրական բան»։

Пайлак Тадевосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թադևոսյան. «Եկամտահարկի ընթացիկ փոփոխություններին պետք է հաջորդեն գլոբալ փոփոխությունները»

Ըստ նրա` սա նշանակում է, որ կառավարությունն ի վիճակի չի կատարել օրենքով պարտադրված պայմանը, այսինքն` եկամտահարկի վերադարձը։

«Ամենայն հավանականությամբ` վերջին շրջանում դա բյուջեի համար դառնում է բեռ, որովհետև իսկապես շատերը ոգևորված հեիփոթեքային միջոցներով բնակարաններ են գնել, և դա ծանրացել է բյուջեի վրա։ Ենթադրում եմ, որ կառավարությունը զուտ այդ պատճառով փորձում է բյուջեն ազատել նշված ծախսերից`դրա փոխարեն տալով պոպուլիստական խոստումներ»,– ասաց նա։ 

Ըստ Գալոյանի` սոցիալական բնակարանաշինության մեկնարկին դժվար է հավատալ, որովհետև այն կունենա շատ փոքր ծավալներ, եթե, իհարկե, ընդհանրապես ունենա։ Նման կերպ ժամանակին Երևանում խոստանում էին կառուցել ճոպանուղի, մետրոյի նոր կայարաններ։ Խոստումներն, ըստ տնտեսագետի, պոպուլիզմ են։ 

Խաչատրյան. «Կմտածեն՝ ինչո՞ւ եկամտահարկը գնա պետբյուջե, եթե կարող են ևս մեկ դիպլոմ ստանալ»

«Սոցիալական բնակարանաշինության սպասումն իսկապես շատ մեծ է, որովհետև Հայաստանում նման շինարարություն չի եղել 1990-ական թվականներից ի վեր։ Որքան հիշում եմ, այդ ծրագրով Երևանում ընդամենը մեկ շենք է կառուցվել։ Սոցիալական բնակարանաշինությունից ավելի մեծ կոռուպցիոն ռիսկ պարունակող բան չեմ տեսնում»,– նշեց տնտեսագետը։

Հիփոթեքային վարկը մարելու համար քանի՞ մարդ է օգտվում եկամտահարկի վերադարձվող գումարից

Գալոյանի տեղեկացմամբ` պետական միջոցներով մասշտաբային սոցիալական բնակարանաշինություն ավելի քան 30 տարի չի իրականացվել։ Եղել են հասարակական, բարեգործական կազմակերպություններ, որոնք, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին, իրականացրել են այդօրինակ փոքրիկ ծրագրեր, սակայն խնդիրն արմատապես չի լուծվել։

Լրահոս
0