00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրությունը լավ չեն կարդում. նախագահը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին

© Photo / official site of the President of RAВыступление президента Армена Саркисяна на Мюнхенской конференции по безопасности (15 февраля 2020). Мюнхен
Выступление президента Армена Саркисяна на Мюнхенской конференции по безопасности (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանի խոսքով` երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան ու ընկալեն այն, ինքը պատրաստ է քննարկում կազմակերպել նրանց հետ։ 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակելու հրամանագրի հետ կապված հնչող քննադատություններին։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

Ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեի օրը հաստատելու հրամանագրից հետո մի շարք մարդիկ քննադատեցին Սարգսյանին` ասելով, որ նա այդ կերպ իր վերաբերմունքն է արտահայտում սահմանադրական փոփոխություններին։

«Ւնձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում։ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ ստորագրում եմ ընդամենը հանրաքվեի օրը նշանակելու համար։ Եթե չստորագրեի, միևնույն է, հանրաքվեի օրը նշանակվելու էր»,–ասաց նա։

Նախագահի խոսքով` երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան ու ընկալեն այն, մտածեն օրվա իրավիճակի, երկրի զարգացման մասին, ինքը պատրաստ է քննարկել նրանց հետ իր քայլը։

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе  - Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը

Սարգսյանը նշեց նաև, որ իրեն քննադատողներից մի մեծ խմբի հրավիրել է նախագահական, սակայն նրանք չեն գնացել։

Հիշեցնենք` նախագահականը նաև հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով` նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ։

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Հանրաքվեն ելք չէ. Պուերտո Ռիկոն` վառ օրինակ

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

Լրահոս
0