ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում թուրք գործընկերոջն ընդունելիս ասել է` իրավիճակի սիրիական Իդլիբում այնքան է սրվել, որ դեմ առ դեմ խոսակցության անհրաժեշտություն է ծագել։
ՌԴ նախագահը հանդիպման սկզբում ցավակցել է թուրք զինվորականների մահվան կապակցությամբ ու հիշեցրել, որ ոչ ոք, այդ թվում նաև սիրիացի զինվորականները, չեն իմացել նրանց գտնվելու վայրը։
«Այդ ընթացքում սիրիական բանակն էլ է կորուստներ ունեցել։ Մենք պետք է խոսենք, որպեսզի նման բան այլևս չկրկնվի ու չքայքայի ռուս–թուրքական հարաբերությունները, որոնք կարևոր են մեզ համար», – նշել է Պուտինը։
![«Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են «Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2227/93/22279378_0:0:2561:1444_600x0_80_0_0_e80f9d79e579fbef75935181719b5103.jpg)
Էրդողանն իր հերթին ասել է, որ ի սկզբանե ուզում էր հանդիպումը Թուրքիայում անցկացնել, բայց որոշել է ընդունել Պուտինի հրավերը` հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հետ կապված նրա աշխատանքը։
«Մեր հանդիպումը մեծ նշանակություն ունի։ Իդլիբում շատ լարված իրավիճակ է, ամբողջ աշխարհը հայացքը հառել է այսօրվա հանդիպմանը։ Հավատում եմ, որ մեր ձեռնարկած այսօրվա քայլերն ու կայացրած որոշումները կթեթևացնեն իրավիճակը», – ասել է նա։
Էրդողանի խոսքով`Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հիմա հասել են պիկին, դա վերաբերում է ռազմատեխնիկական ու առևտրատնտեսական ոլորտներին։
Առաջնորդների համառոտ ելույթներից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։
Հիշեցնենք` իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020թ–ի սկզբին լայնածավալ հարձակում էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը հայտնվել են ճակատային գծի հետևում, Դամասկոսից պահանջել է հետ քաշել զորքը, ուժեղացրել է իրեն հավատարիմ զինյալների աջակցությունը, իսկ երբ Սիրիայի ՌՕՈւ-ի ավիահարվածի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ են մահացել, հայտարարել է, որ տարածաշրջանում «Գարնանային վահան» գործողություն է սկսում:
Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ