00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում

© Sputnik / Aram NersesyanСотрудники Black Star Burger в масках
Сотрудники Black Star Burger в масках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելու մասին լուրը փոխեց մարդկանց կյանքի ռիթմը։ Եթե ոմանք խուճապով «պրծան», մյուսները ստիպված եղան սեփական գրպանից վճարել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Սենյակում խունկ ծխել ու մեծ քանակությամբ սխտորով խաշ ուտել. Հայերն ինչեր ասես, որ չեն անի իրենց «XXI դարի ժանտախտից»` COVID – 2019 (կորոնավիրուսից) ապահովագրելու համար։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը գրանցվել է մարտի 1–ին։ Այն հայտնաբերվել է Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ։ Առողջապահության նախարարության տվյալներով` վարակվածի մոտ հիվանդության ախտանիշներ գրեթե չկան ու նա ոչ մի բուժում չի ստանում։ Տղամարդը և իր հետ շփված 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Թե ինչպես է իրականում կորոնավիրուսն ազդել երևանյան կյանքի վրա, պարզել են Sputnik Արմենիայի թղթակիցները։

Ռեստորաններ

Հանրային սննդի վայրերում լսել են կորոնավիրուսի մասին, սակայն ոչ ոք չի արգելել այցելուներին համեղ ճաշատեսակներ ուտել։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության փիար–մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում ոչ մի խուճապ էլ չկա, ռեստորաններն իրենց սովորական ռեժիմով են աշխատում։ Ավելին` կորոնավիրուսի մասին լուրերից հետո ցանցում ոչ մի ամրագրում չի չեղարկվել։  

«Սովորականի պես ճաշի ժամին գալիս են ճաշելու։ Շարունակում են տեղեր ամրագրել կորպորատիվ միջոցառումների համար։ Դիմակներով գրեթե չեն գալիս»,– ասաց նա։

Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կորոնավիրուսով է վարակվել

Գևորգյանի խոսքով` կորոնավիրուսն անձնակազմի աշխատանքի մեջ փոփոխություններ չի մտցրել։ Իրենց ռեստորանում սովորականի պես մաքրում են սեղանները, աթոռները, սպասքը, լվանում հատակը։ Ռեստորանների ցանցի ղեկավարությունն առաջնորդվում է առողջապահության նախարարության տված ցուցումներով։

Դե իսկ, սխտորով խաշը միշտ է պահանջարկ վայելում։

«Խաշը մեծ պահանջարկ է ունի սեզոնի բացմանն ու գարնան սկզբին։ Մարդիկ գալիս են խաշ ուտելու երբ դեռ շոգ չէ, հիմա արդեն այդքան էլ ցուրտ չէ»,– ասաց նա։

Եթե «Երեմյան Փրոջեքթսում» կորոնավիրուսը «եղանակ չի փոխել», Tashir Pizza ռեստորանների ցանցում հակառակ պատկերն է. ընկերությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելուն զուգահեռ կորուստներ է կրել։

«Ցանցի գրեթե բոլոր ռեստորաններում այցելուների քանակը 50%–ով նվազել է։ Մենք սովորականի պես պահպանում ենք հիգիենայի բոլոր նորմերը, մեր կարգուկանոնը չի փոխվել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց ռեստորանի մենեջերներից մեկը։

© Sputnik / Aram Nersesyan«Շերեփ» ռեստորան
Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում - Sputnik Արմենիա
«Շերեփ» ռեստորան

Իսկ փաբերում դեռ դժվարանում են ասել` արդյո՞ ք կորոնավիրուսն ազդել է իրենց այցելությունների վրա։ «Փաբ 007»–ի մենեջեր Տիգրան Հարությունյանի խոսքով` դեռ վաղ է այդ մասին դատել։

«Ազդեցության մասին կարող ենք ասել միայն շաբաթվա վերջում։ Սակայն սանիտարահիգիենիկ նորմերը մեզ մոտ միշտ էլ բարձր մակարդակի վրա են։ Այս առումով մեզ մոտ փոփոխություններ չեն եղել»,– նշեց նա։

Մարզասրահներ

Մարզասրահներում այլ իրավիճակ է։ Հայաստանի տարբեր մարզասրահների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ կորոնավիրուսի հայտնվելուց հետո հաճախորդներից շատերը սառեցրել են տարեկան փաթեթները։

Lady Zone–ի գործադիր տնօրեն Նարինե Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մարզասրահում խստացվել է սարքերի ու տարածքների ախտահանումը։

«Կորոնավիրուսի մասին տեղեկությունից հետո հաճախորդները սկսել են զանգել ու հարցնել` արդյո՞ք աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ, հաճախորդների շրջանում խուճապ չկա»,– ասաց նա։

«Օրանժ ֆիթնես» մարքետինգի տնօրեն Արամ Աղաբեկյանն իր հերթին նշեց, որ ակումբի սանիտարահիգիենիկ հսկողությունը խստացրել են։

«Ավելի ուշադիր ենք հատկապես` մետաղյա սարքերն ախտահանելիս։ Մենք միակ ֆիթնես ակումբն ենք, որը չեղարկել է բոլոր խմբակային պարապմունքները, քանի որ կարծում ենք` այդ դեպքում վարակվելու ռիսկն ավելի մեծ է»,– նշեց Աղաբեկյանը։

Gold Gym–ից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ մարզասրահում այցելուներին փաթեթները սառեցնելու հնարավորություն են տվել։

Առևտրի կենտրոններ

Կյանքի ռիթմը գրեթե չի փոխվել նաև մայրաքաղաքի առևտրի կենտրոններում։ Միայն թե աշխատակիցները օրը մի քանի անգամ իրենց սենյակներում խունկ են ծխում։

Mega Mall առևտրի կենտրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Քրիստինե Թորոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ առևտրի կենտրոնը առողջապահության նախարարությունից տարածքը մաքրելու համար հատուկ ախտահանիչ միջոցներ է ստացել։

«Առևտրի կենտրոնում ամեն ինչ մանրակրկիտ ախտահանում ենք` սկսած հատակից և աթոռներից, վերջացրած ճաղերից, դռներից և բռնակներից։ Խաղային գոտում ևս ամեն ինչ մանրակրկիտ լվացվում է»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanMega Mall-ի աշխատակիցը ախտահանում է ձեռքերը
Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում - Sputnik Արմենիա
Mega Mall-ի աշխատակիցը ախտահանում է ձեռքերը

Նրա խոսքով` այն սենյակներում, որտեղ «նստում են» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ամեն օր խունկ են ծխում, որը, Թորոյանի համոզմամբ, սպանում է մանրէները։ Այստեղ սենյակներն ու հատակն ամեն օր ժավելով են մաքրում։

Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնում գործող սննդի կետերին, դրանցում ևս վերահսկողությունը խստացվել է։

«Մեզ մոտ սանիտարահիգիենիկ նորմերը միշտ առաջին տեղում են եղել։ Սակայն կորոնավիրուսի մասին լուրերից հետո, ավելի են խստացվել։ Երբ առևտրի կենտրոնը փակվում է, յուրաքանչյուր աթոռ հասարակական սննդի գոտում մաքրվում և լվացվում է»,– հավաստիացրեց նա։

© Sputnik / Aram NersesyanԱրագ սննդի կետ Mega Mall-ում
Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում - Sputnik Արմենիա
Արագ սննդի կետ Mega Mall-ում

Հարցին` ինչու դիմակներ չեն կրում, հաշվի առնելով այն, որ բազմամարդ վայրում են աշխատում, Թորոյանը նշեց, որ կկրեին, եթե դեղատներում դիմակ լիներ։ Նրա դիտարկմամբ` կենտրոնում հաճախելիության առումով փոփոխություններ չկան։

Yerevan Mall–ից ևս Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ առևտրի կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, ղեկավարությունը հետևում է պաշտոնական տեղեկատվությանը։

© Sputnik / Aram NersesyanYerevan Mall-ի աշխատակիցները
Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում - Sputnik Արմենիա
Yerevan Mall-ի աշխատակիցները

«Yerevan Mall ամեն օր միջինում 13 հազար մարդ է այցելում։ Սակայն մարտի 1-ից առևտրի կենտրոնում մարդկանց հոսքը 30%–ով կրճատվեց, ինչը ստեղծված իրավիճակում բնական է»,– նշեց առևտրի կենտրոնի մարքեթինգի և հանրային կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Նրա խոսքով` Yerevan Mall-ի ղեկավարության համար ավելի կարևոր է հանրության առողջությունը։ Նա ընդգծեց, որ կորոնավիրուսի մասին իմանալուց հետո, ղեկավարությունը առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներին դիմակներ և ձեռնոցներ է բաժանել։

Հասարակական տրանսպորտ

Ամեն օր Երևանի մետրոյից օգտվում է շուրջ 70-80 հազար մարդ։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` երեկ մետրոպոլիտենի աշխատակիցները իրենց ուժերով ախտահանել են տարածքը։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած հոլովակում երևում է` ինչպես են մետրոպոլիտենի հավաքարարները մաքրում մետրոյի վագոնները, ինչպես նաև ճաղերը, դռներն ու պտուտադռնակները։

Առողջապահության նախարարությունն այս հոլովակին բավական խիստ է արձագանքել` հայտարարելով, որ այն չի կարող ախտահանում կոչվել։ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ իրենք գործադրել են բոլոր հնարավոր ջանքերը ուղևորներին պաշտպանելու համար:

«Եթե մեզ ցույց տան դեղատուն, որտեղ կարողանանք բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ինչպես նաև պատշաճ ախտահանում կազմակերպելու համար հատուկ վերնազգեստ գնել, ապա հաճույքով դա կանենք։ Մինչդեռ մեր բոլոր աշխատակիցները, ինչպես և մեր երկրի բոլոր քաղաքացիները, նման դեղատուն չեն կարողանում գտնել»,– հավելեց Խաչատրյանը։

Երևանի ավտոբուսներում և երթուղայիններում ախտահանում իրականացնելու փորձ անգամ չի եղել։ Վարորդներն առանց դիմակների են երթևեկում, իրենց մոտ հակասեպտիկներ չեն պահում։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` բոլոր վարորդների հետ «ինստրուկտաժ» է անցկացվել։

Մշակութաժամանցային հաստատություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ` մշակութաժամանցային հաստատությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։ Հանրապետության բոլոր թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, համերգասարահները շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատում էին մինչև կորոնավիրուսի հայտնվելը։

7-летняя доктор Карина - Sputnik Արմենիա
«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

«Մենք տեղեկություն ունենք, որ մարդիկ վերադարձնում են ներկայացումների տոմսերը, որոշ ներկայացումներ դրա պատճառով չեղարկվում են։ Դեռ ամեն ինչ թողել ենք այցելուների հայեցողությանը` ուզո՞ւմ են նրանք այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,– հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը։

Նախարարությունից հաղորդեցին, որ մշակութաժամանցային վայրերի բոլոր աշխատակիցներին համապատասխան ցուցումներ են տվել, ինչպես նաև կորոնովիրուսից պաշտպանվելու մասին հրահանգների ցանկ տրամադրել։

Սանիտարական աշխատանքներ

Երևանում շատերը նկատել են, որ աղբ հավաքողները վերջին շրջանում սկսել են բժշկական դիմակներ կրել։ Սակայն դա կորոնավիրուսի հետ կապ չունի, Երևանի քաղաքապետարանից նշեցին, որ բժշկական դիմակները սանիտարական աշխատակցի համազգեստի սովորական մաս են կազմում։

Լրահոս
0