ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։
«Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։ Հարսանիքի օրը որոշվել է մինչև հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա»,–գրում է թերթը։
Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից:
Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։