ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` 87–ամյա Բեդրոսը, Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայությանը 6 հազար ռուբլի է պարտք։ Այս մասին նշված է գերատեսչության կայքում։
Ընդհանուր առմամբ` երկու տարում Մոսկվայի ու Նովգորոդի մարզերի ճանապարհային ոստիկանները ավագ Կիրկորովին ութ անգամ տուգանել են։ Վերջին տուգանքը սահմանվել է փետրվարի 14–ին։ Հատկանշական է, որ ռուսական օրենսդրությամբ, տունգանքները չվճարելու դեպքում նրան կարող են արգելել երկիրը լքել։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ Կիրկորովին որոնում են Մոսկվայում արագությունը գերազանցելու համար` պատճառաբանելով, որ երգչի հայրը Lexus RX270 է վարում ու պարբերաբար գերազանցում է արագությունը։
Կիրկորովի բնակարանը պարտքերի պատճառով աճուրդի կհանեն
Նշենք` Ֆիլիպ Կիրկորովի հայրը ֆերմերային տնտեսություն ունի Նովգորոդի մարզում։ Չնայած պատկառելի տարիքին` նա բարձրաշխարհիկ խնջույքների է մասնակցում ու պարբերաբար հյուրի կարգավիճակում հայտնվում է տարբեր հեռուստաշոուներում։
Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»