ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում կնոջ և նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել։
Լուսանկարը հաշված րոպեների ընթացքում ավելի քան 50000 «լայք» է հավաքել։ Մխիթարյանի հետևորդները շնորհավորել են իրենց սիրելի ֆուտբոլիստին և բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։View this post on Instagram
«Աքչներդ լույս առողջ ու հաջողակ բալիկ մեծանա, սպասենք որ ՀՀ հավաքականում աշխարհի չեմպիոն կդառնա», «Պապիկի նման լավ մարդ, հայրիկի նման լավ ֆուտբոլիստ թող դառնա», - գրել են նրանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանը հայրիկ է դարձել։ Նորածին որդուն ֆուտբոլիսը հոր անունով`Համլետ է կոչել։
Հիշեցնենք` անցյալ տարվա հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունն անցվել է Սուրբ Ղազար կղզում։
Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ
Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։ Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։
Մխիթարյանի և Բեթիի հարսանիքի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։