Մարտի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, կկայանա ասուլիս, որի նպատակն է ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության և համայնքների կայուն զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության հարցում կանանց դերը:
Ասուլիսի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրից անասնաբույժ Հերիքնազ Էգնատոսյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից ֆերմեր Արևիկ Սիմոնյանը, կաթ վերամշակող ընկերության ներկայացուցիչ Զարինե Բաղդասարյանը և Ռազմավարական Զարգացման Գործակալություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Պողոսյանը կներկայացնեն այն ահռելի աշխատանքը, որ կատարում են կանայք գյուղատնտեսության ոլորտում:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: