00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:22
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին

Բաժանորդագրվել
Հայ փորձագետը վստահ է, որ կորոնավիրուսի հայտնվելը պատահական չէ։ Այն զենք է մարդկանց գիտակցությունը կառավարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Համաշխարհային կենտրոնների կողմից կորոնավիրուսի օգտագործումը որպես մարդկությանը կառավարելու գործիք հիբրիդային պատերազմի դասական օրինակ է։ Այս կարծիքն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց հասարակագետ Դավիթ Ասլանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1–ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է արձանագրվել. վիրուսն ախտորոշվել է Իրանից Հայաստան վերադարձած 29-ամյա տղամարդու մոտ։ Նրա կնոջ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Տղամարդու հետ շփում ունեցած 32 անձինք մեկուսացված են: Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Ասլանյանը
«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին - Sputnik Արմենիա
Դավիթ Ասլանյանը

Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։

Ասլանյանի խոսքով` կորոնավիրուսի համաճարակի շուրջ խուճապ ստեղծելով` համաշխարհային կենտրոններն այլ երկրների քաղաքականության ու տնտեսության վրա ուղղակիորեն ազդելու հնարավորություն են ունենում։ Այդ գործիքն օգնում է նաև կոտրել արժեքների ձևավորված համակարգը, քաոս ծնել։

«Վախի ու խուճապի մթնոլորտում ապրող մարդկանց կառավարելը հեշտ է», – ասաց նա։

Тегеран, города мира - Sputnik Արմենիա
Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է Խամենեիի խորհրդականը. ԶԼՄ

Ասլանյանը հիշեցրեց 2002-2003 թվականներին Չինաստանում ատիպիկ թոքաբորբի տարածման մասին, երբ 813 մարդ մահացավ։ Դրանից հետո կտրուկ իջավ նավթի գինը, համաշխարհային ֆոնդային բորսայի բաժնետոմսերը նվազեցին, Չինաստանի տնտեսությունն էլ 40 միլիարդ դոլարի կորուստ ունեցավ։

Ասլանյանի խոսքով` կարևոր չէ` ինչպես է կոչվում վարակը` կորոնավիրուս, էբոլա կամ այլ բան։ Այս ամենն օգտագործվում է մարդկանց ուղեղները կառավարելու համար։

«Առանց խուճապի դժվար է մարդկանց կառավարել։ Մարդը նորմալ պայմաններում իր ստեղծագործական աշխատանքով է զբաղված», – ասաց Ասլանյանը։

Նա վստահ է, որ վարակվելու վախը բուն վարակից ավելի վտանգավոր է։

ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ վնաս կտա համաշխարհային տնտեսությանն ու կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի, որը Ասլանյանի համոզմամբ, կլինի 2008 թվականի ճգնաժամից ավելի ծանր։

Վերլուծաբանը վստահ է, որ վախի մթնոլորտում ապրող մարդը կորցնում է մարդկային դեմքը։ Նա ամփոփեց` անդեմ հասարակությունը ցանկացած պատերազմից վտանգավոր է։

Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Լրահոս
0