ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր եկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Սադոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը ռազմական համագործակցության հարցն են քննարկել