00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մինասյան. «Ադրբեջանը չի կարող կանխատեսել, թե ինչ արձագանք կտան Արցախն ու Հայաստանը»

© © Sputnik / Asatur YesayantsНарек Минасян
Нарек Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջանառվող տեղեկությանը, թե Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուս-թուրքական հակասությունների ֆոնին Թուրքիան կփորձի սրել իրավիճակը Հարավային Կովկասում՝ դրդելով Ադրբեջանին Արցախում էսկալացիա սկսել։
Մինասյան. «Ռուս–թուրքական լարվածությունը դեռ բավարար հիմք չէ Արցախում էսկալացիայի համար»

Նարեկ Մինասյանը համոզված է, որ թեև վերջին շրջանում Իդլիբի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացել, բայցևայնպես դա դեռևս բավարար հիմք չէ ենթադրելու, թե Թուրքիան կփորձի օգտագործել ադրբեջանական գործոնն ընդդեմ Ռուսաստանի։

XI заседание клуба Валдай. Рубен Сафрастян  - Sputnik Արմենիա
Թուրքիան կարող է փորձել ապակայունացնել Արցախի շուրջ իրավիճակը․ Սաֆրաստյան

Ըստ քաղաքագետի` եթե լարվածությունը խորանա և մտնի անմիջական բախումների փուլ, ապա միայն այդ դեպքում Թուրքիան տեսականորեն կարող է դրդել Ադրբեջանին, որպեսզի նա ակտիվացնի ղարաբաղյան խաղաքարտը` փորձելով որոշակի անկայունություն մտցնել հարավկովկասյան տարածաշրջանում։

«Բայց նման քայլից առաջ ադրբեջանական կողմը, բնականաբար, պետք է մի քանի անգամ լավ հաշվարկի, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ իր համար, որովհետև ոչ մի կերպ չեն կարող նախևառաջ կանխատեսել, թե ինչ արձագանք կտան Արցախի և Հայաստանի զինված ուժերը»,– նշում է քաղաքագետը։

Մինասյանի կարծիքով` ադրբեջանական կողմը որևէ նախաձեռնություն ցուցաբերելուց կամ սադրանքի գնալուց առաջ պետք է հաշվի առնի նաև Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ Արդյո՞ք Մոսկվան հնարավոր սրացումը չի դիտարկի որպես իր շահերի դեմ անուղղակիորեն ուղղված քայլ, ինչը, բնականաբար, կունենա որոշակի հետևանքներ Բաքվի համար։

Патруль российской военной полиции в районе освобожденного от боевиков города Маарет-Нууман в провинции Идлиб (13 февраля 2020). - Sputnik Արմենիա
Իդլիբում թուրքական զորքերը սիրիական երկու ինքնաթիռ են խոցել

Քաղաքագետի գնահատմամբ` արցախյան ճակատում էսկալացիան ձեռնտու չէ նաև Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներին` ԱՄՆ–ին և Ֆրանսիային, որովհետև չի բխում նրանց շահերից։ Թեև Ռուսաստանը արցախյան հակամարտությունում կայունության գլխավոր շահառուն է, բայց ԱՄՆ–ն և Ֆրանսիան նույնպես չեն կարող գոհ մնալ Ադրբեջանի հնարավոր սադրանքից։ Նարեկ Մինասյանի համոզմամբ` Մերձավոր Արևելքում առհասարակ Թուրքիայի դերակատարության մեծացումը չի բխում տարածաշրջանային որևէ տերության շահերից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Էրդողանն աստիճանաբար դառնում է անկանխատեսելի ու անվերահսկելի։

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել էր փետրվարի 27–ին, երբ «Հայաթ Թահրիր աշ–Շամ» խմբավորման (Ռուսաստանում և այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Կառավարական զորքերը պատասխան կրակ էին բացել, զոհվել էր 36 թուրք զինվորական, որոնք չպետք է այնտեղ գտնվեին, ևս 30-ը վիրավորվել էր։ Ի պատասխան թուրքական զորքերը հարված էին հասցրել սիրիական բանակին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է ստեղծված իրավիճակը քննարկելու համար մարտի 5-ին այցելել Ռուսաստան։

Թուրքիան բացել է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար

Լրահոս
0