00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին

© Sputnik / Aram NersesyanБорец Арсен Джулфалакян
Борец Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում շատ են մարզիկները, որոնք մրցումներից առաջ բազմաթիվ տարօրինակ սովորություններով են աչքի ընկնում։ Ոմանք սկզբում աջ ոտքի մարզակոշիկն են հագնում, մյուսներն ուշադիր են թվերի ու գույների նկատմամբ։ Իսկ ի՞նչ սովորություններ ունեն հայ մարզիկները։

Հասմիկ Գրիգորյան, հատուկ Sputnik-ի համար

Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին հանդիպեցինք «Սպարտակ» մարզադահլիճում. աթլետիկայի և ուժային մարզումներ էր անում։ Երբ պատրաստվում էինք զրույցի, հիշեց, որ առաջին անգամ ըմբշամարտի մարզադահլիճ գնալիս ճանապարհին հանդիպել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանին, նա տեսնելով, որ Արսենը մասնագիտական մարզակոշիկ չունի, նվիրել է նրան՝ մաղթելով, որ դրանցով խոշոր մրցաշար հաղթի։

«Այդ ամենի մեջ հետաքրքիր սիմվոլիկա կար, ես այդ մարզակոշիկներով հաղթեցի պատանիների Հայաստանի առաջնությունը` չնայած արդեն բավականին մաշված էին»,- հիշում է Արսենը։

Մարզական նվաճումների մասին պատմելիս` անգամ այսքան տարիներ անց, Արսենի աչքերը փայլում են։

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Ջուլֆալակյան
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյան

«13 թիվը համարվում է ոչ այնքան հաջողակ, իսկ սնահավատ մարդիկ առհասարակ խուսափում են այդ թվից, բայց երիտասարդների աշխարհի առաջնությունը հաղթելիս նախ օդանավում էր նստատեղս 13-րդը (հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն անգամ առաջարկեց փոխել տեղս, բայց չհամաձայնեցի), հետո սենյակս էր 13-րդը, վիճակս դուրս եկավ 13, և ես հաղթեցի այդ առաջնությունում»,- ժպտում է Արսենը և ավելացնում, որ 13 թիվն իր համար ավելի հաջողակ է եղել, թեև սիրում է 7–ը, թե՛ տեսքի, թե՛ նշանակության համար. աստվածաշնչում 7 թիվը յուրահատուկ նշանակություն ունի»։

Արսենին ծանոթ մարդիկ կվկայեն, որ նա շփվող ու զրուցասեր մարդ է, բայց ըմբիշը խոստովանում է, որ լինում են դեպքեր, երբ պետք է խուսափել այդ ամենից։

«Աշխատում եմ կարևոր մեկնարկներից առաջ շփումներ, ձեռքսեղմումներ և գրկախառնություններ չունենալ մարդկանց հետ, դա սնահավատություն չէ, ուղղակի զգացել եմ, որ այդպես հնարավոր է` էներգիա կորցնեմ, ինչն այդ պահին ինձ անհրաժեշտ է։ Գուցե եղել են մարդիկ, որ դա վերագրել են գոռոզության, բայց այդպես չէ»,- պատմում է նա։

Մարզական երկար կարերայի ընթացքում փորձում է հիշել` եղե՞լ են արդյոք դեպքեր, որ մրցակիցները ցույց տան իրենց սնահավատությունը, հետո ասում է. «Եթե լինեին էլ, հաստատ ինձ մոտ ցույց չէին տա։ Բայց հիշում, որ պատմել են՝ կան մարզիկներ, որոնք մոռանալով մրցումային գուլպաները` խառնվել են իրար։ Թվում է՝ մեծ բան չէ, ընդամենը` գուլպա, բայց կան մարզիկներ, որոնց համար նշանակություն ունի»։

© Sputnik / Hasmik Grigoeyan, Aram NersesyanՀայ մարզիկները պատմում են իրենց սովորությունների մասին
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին - Sputnik Արմենիա
Հայ մարզիկները պատմում են իրենց սովորությունների մասին

Արսենը խոսում է գուլպաների մասին, ու ես հիշում եմ, որ 2014 թվականին Տաշքենդում՝ աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո, մոտեցել և խնդրել էին նրա մարզակոշիկները։

Էդմոնդ Նազարյանը պատմում է ադրրբեջանցուն հաղթելու և հոր խրատների մասին - Sputnik Արմենիա
«Պապան կողքից գոռում էր` չհանձնվես...». Էդմոնդ Նազարյանը` ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին

«Եղել է այդպիսի միջադեպ, բայց չտվեցի, ինձ համար մրցումային մարզակոշիկներս շատ կարևոր են, բայց Ռիոյի օլիմպիական խաղերից հետո փոխեցի. չէի ուզում կապվածության վերածել և դրանց հետ կապել բոլոր հաղթանակներս»,- ծիծաղում է նա և ավելացնում, որ մարզաշապիկներ շատ է նվիրել։

Ըմբիշները մրցումային մարզահագուստի երկու գույն ունեն՝ կարմիր և կապույտ։ Արսենը սիրում է կարմիր հագնել, բայց չի կարծում` ինչ-որ գույն սիրելը սնահավատություն է։

Զրույցի ավարտին Արսենը հետաքրքիր միտք է ասում, որ եթե անգամ ինչ-որ նշաններ են լինում, ապա փորձում է իր օգտին օգտագործել։ Մենք դուրս ենք գալիս նկարահանումները շարունակելու, իսկ Արսենը շարունակում է մարզումները` կարծես ակնարկելով, որ սպորտում գլխավորը հենց դրանք են։

Արթուր Դավթյան

Եվրոպական խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ զրույցը սկսվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճում, որտեղ գործիքները մաշված են, հատակը` վատ վիճակում, բայց այս դահլիճում է տարիներ շարունակ ստեղծվել հայկական մարմնամարզության պատմությունը։

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Դավթյան
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին - Sputnik Արմենիա
Արթուր Դավթյան

Արթուրը ժպտալով պատմում է․«Դե, մենք թիմով էլ չունենք սնահավատություն, ոչ էլ տղերքի մոտ եմ նկատել։ Միակ բանը, որ անում ենք, մրցումներից առաջ թիմով եկեղեցի գնալն է, անգամ, եթե ուշ է թռիչքը, մեկ է` գիշերով գնում ենք եկեղեցի, հետո նոր օդանավակայան»։

Նրա մեքենայի պետհամարանիշների մեջ գերակշռում է 6 թիվը․

«Շատերն ասում են` սատանայի թիվ է,- ծիծաղում է նա,- բայց դե, թիվ է էլի, ի՞նչ իմաստ կա փոխելու»։

Մարզիկը պատմում է, որ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բրիտանացի Մաքս Ուիտլոքը ձեռքին ինչ-որ բան է հագնում՝ նզույգթափերում վարժության ժամանակ․

«Մեր թիմում ոչ մեկն այդպիսի բան չի անում, անգամ մարզահագուստի գույնը մեզ համար նշանակություն չունի, կարևորը հարմար լինի»,– վստահեցնում է նա։

Համոզում եմ Արթուրին գոնե մեկ բան հիշել, որ սնահավատության հետ կապ ունի, բայց Արթուրը պնդում է` չէ, չկա։

Արսեն Հարությունյան

Եվրոպայի չեմպիոն և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն էլ ասում է, որ սնահավատ չէ, այլ հավատացյալ։

«Փայտից խաչ ունեմ, ես եմ առել տարիներ առաջ։ Գորգ մտնելուց եմ միայն հանում և տալիս մարզիչներիցս մեկին։ Դա սնահավատություն չէ, այլ իմ հավատը առ Աստված։ Ես մտածում եմ, որ առանց հավատալու ոչնչի չէի հասնի, ինչքան էլ քրտնաջան մարզվեի»,– ասում է նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Հարությունյան
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին - Sputnik Արմենիա
Արսեն Հարությունյան

Նկարահանող խմբով Արսենի հետ չենք համաձայնվում, իսկ նա ժպտալով մեզ հարց է տալիս․«Կան, չէ՞ այդպիսի մարզիկներ, որ շատ են մարզվում, ամեն ինչ ճիշտ են անում , բայց ոչնչի չեն հասնում, քանի որ հավատ չունեն»։

Մի քիչ մտածելուց հետո հիշում է, որ վրացի ըմբիշների հետ խոշոր մրցաշարերի ժամանակ հոգևորական է գալիս։ Ոգևորված շարունակում է. «Բայց էդ սնահավատություն չի, հավատ է, ու հոգևորականի ներկայությունը շատ է օգնում վրացի մարզիկներին»։

Խոսելով թվերի մասին` ասում է, որ վիճակահանության ժամանակ միշտ ցանկանում է առաջին համարը հանել, իսկ թվերից սիրում է 1-ն ու 7-ը։

«Մարզահագուստի գույներից էլ ավելի շատ կարմիրն եմ սիրում, այնպես է ստացվել, որ կարմիրով ավելի շատ հաղթանակներ ունեմ»։

(Մինչև նյութի հրապարակվելն Արսեն Հարությունյանը մասնակցեց Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը և բրոնզե մեդալի համար գոտեմարտում կապույտ մարզահագուստով հաղթեց հույն ըմբիշին)։

Վալոդյա Ֆրանգուլյան

Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը չի հիշում, որ երբևէ սնահավատ եղած լինի։

© Sputnik / Asatur YesayantsՎալոդյա Ֆրանգուլյան
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին - Sputnik Արմենիա
Վալոդյա Ֆրանգուլյան

«Հավատն ու սնահավատությունը նույնը չեն»,- ասում է նա` նշելով, որ չի սիրում խոսել հավատի մասին, ու պարտադիր չէ ամեն անգամ գորգ մտնելիս խաչակնքվել, որպեսզի ցույց տաս հավատն առ Աստված։

«Հստակ կարող եմ ասել, որ սնահավատ չեմ, չնայած շատ եմ կարդացել ու գիտեմ, որ կան այդպիսի մարզիկներ։ Օրինակ` Սոսլան Ռամոնովը (օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ) պետք է միշտ սպիտակ նասկիներով լինի։ Չգիտեմ ինչի` այդ փաստը ազդում է նրա վրա։ Ինձ համար միևնույնն է, կարող եմ անգամ առաջին անգամ հագնել մարզահագուստը կամ մարզակոշիկները և դուրս գալ մրցման՝ ոչինչ չի փոխվի դրանից։ Ժամանակին կարմիր մարզահագուստն էի ավելի սիրում, բայց հիմա դրան էլ ուշադրություն չեմ դարձնում»,- ասում է նա։

Վալոդյան եզրափակում է` ի վերջո գորգում մենակ ես, և քեզ միակ օգնողը հենց դու ես։

Լրահոս
0