ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքն է հաստատվել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, տեղեկությունը լրագրողներին է հայտնել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Կորոնավիրուսը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ։
«Նա եղել է Իրանում և շփվել մարդկանց հետ, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Երեկ սահմանին չափել են նրա ջերմությունը և տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց», - ասել է Գամկրելիձեն։
Նա նշել է, որ այս պահին բժիշկների հսկողության տակ 93 մարդ կա, որոնց մոտ կորոնավիրուս է կասկածվում։
Մինչ այս կորոնավիրուս էր ախտորոշվել Վրաստանի երկու քաղաքացու մոտ, որոնցից մեկը 31-ամյա կին է (Վրաստան է գնացել Իտալիայից), մյուսը` 50-ամյա տղամարդ (Վրաստան է գնացել Իրանից)։
Չինաստանում Հուբեյ նահանգի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման ակտիվությունը նվազել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում կորոնավիրուսով վարակվելու միայն 4 նոր դեպք է գրանցվել։ Իսկ ՉԺՀ–ի 26 շրջաններից էլ հաղորդել են, որ վերջին 1 օրում իրենց տարածքում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել։ Նշենք, որ նախորդ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի 427 նոր դեպք է հայտնաբերվել, դրանցից 423-ը` Հուբեյում, 4-ը` այլ շրջաններում։
Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել
Հիշեցնենք, որ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով` նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում
Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում հատել է 79 հազարի սահմանը, նրանցից 39 հազարն ապաքինվել են։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 2800–ը։
Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար