00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsАрам Орбелян на информационной конференции на тему "Дело 1 марта в постреволюционной Армении" (29 февраля 2020). Еревaн
Арам Орбелян на информационной конференции на тему Дело 1 марта в постреволюционной Армении (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրբելյանը վստահեցնում է, որ ո՛չ 2008-ին, ո՛չ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ, որովհետև 2008–ին Քրեական օրենսգրքում նման հոդված չկար, իսկ այն, ինչ այսօր կա, հասկանալի չէ։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանն այսօր «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց, որ քրեական իրավունքը հետադարձ ուժ չունի, որովհետև մարդն իր գործողությունը կատարելիս պետք է հասկանա, թե իր արածն ինչ հետևանք ունի։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Օրբելյան
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան - Sputnik Արմենիա
Արամ Օրբելյան

2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Левон Кочарян ответил на вопросы журналистов после начала закрытого судебного процесса по вопросу жалобы адвокатов Кочаряна по поводу отказа суда первой инстанции освободить Кочаряна под залог (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

Օրբելյանի խոսքով` 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին։ Որպեսզի անձին Քրեական օրենսգրքի X հոդվածով դատեն, անհրաժեշտ է, որ գործողությունը համարվի հանցագործություն այն կատարելու պահին, այսինքն` փետրվար, մարտ ամիսներին և գործը քննելու ժամանակ, այսինքն` հիմա։

«Քրեական իրավունքում 1215 թվականից այս կողմ ասում են, որ հետադարձ ուժ չի կարելի տալ։ Չեմ կարող վաղը չէ մյուս օրը մի օրենք ընդունել, հետո ասեմ` ինչ–որ դու այսօր արել ես, հանցագործություն է, որովհետև մարդն իր գործողությունները կատարելիս պետք է կարողանա հասկանալ` օրինական է գործողությունը, թե ապօրինի։ Մարդն ասում է` ինձ համար մեկ ուղենիշ կար` «Քրեական օրենսգիրք», բացել եմ, կարդացել եմ, մեջը ինչ գրած չէ, կարող եմ անել»,– նշեց փաստաբանը։

ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան

Որպես օրինակ Օրբելյանը հիշատակեց հայտնի «7-ի գործը», երբ փաստաբաններն իրենց միջնորդություններով հաստատեցին, որ 300.1 հոդվածը համարում են նոր հանցակազմ։

«Հենց որ օրենքը փոխվել է, «7-ի գործով» բոլորը դիմում են տվել և ասել են, որ սա նոր հանցակազմ է, խնդրում ենք մեր դեմ գործը կարճել։ Իրավապահ համակարգը` դատախազը և քննիչները, հրաժարվել են մեղադրանքից, որովհետև ուղղակիորեն նախատեսել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, չի կարող կիրառվել անցյալի նկատմամբ»,– ասաց Օրբելյանն ու ավելացրեց, որ եթե մի դեպքում դատախազությունը որոշակի մոտեցում է ցուցաբերում, մեկ այլ դեպքում` այլ մոտեցում, ապա դա խտրականության դրսևորում է։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

«Չի կարելի ասել` հասկանում ենք, որ այն ժամանակ ասել են` հետադարձ ուժ չի կարելի կիրառել, բայց չենք հասկանում, թե ինչու են այդպես ասել»,– նշեց Օրբելյանը։

Օրբելյանը նաև հավելեց` բացի այն, որ օրենքը հետադարձ ուժ չունի, հոդվածն անհասկանալի է սահմանված, որևէ կոնկրետ ձևակերպում չի տրվում, թե ինչ է նշանակում տապալել սահմանադրական կարգը։

«Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի։ Այդ հոդվածում ընդհանրապես պարզ չէ, թե ինչի մասին է խոսվում»,– ասաց նա։

Նա նաև նշեց, որ 300.1 հոդվածում հղում է արվում ՀՀ Սահմանադրության 1-5 և 6.1 հոդվածներին։ Ըստ նրա` սա ևս անհասկանալի է, որովհետև 2008 թվականին գործող Սահմանադրության և 2015 թվականին հանրաքվեով ընդունված Սահմանադրության 1-5 և 6.1 հոդվածները տարբերվում են (բացառությամբ առաջին 3 հոդվածների)։

Օրբելյանը հայտարարեց, որ ո՛չ 2008-ին, ո՛չ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ, որովհետև 2008–ին Քրեական օրենսգրքում նման հոդված չկար, իսկ այն, ինչ այսօր կա, հասկանալի չէ։

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Հիշեցնենք, որ «7-ի գործը» վերաբերում է մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործին (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան)։ 2009 թվականի ապրիլի 1-ին դատարանը որոշեց կարճել ՔՕ 300 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը։

Լրահոս
0