Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց այսօր` փետրվարի 29–ին: Կայացավ երկու խաղ. «Փյունիկը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» (2:0), իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Նոայի» հետ (3:0):
Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»
Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը կայացավ «Փյունիկի» հարկի տակ։
Խաղի 31-րդ րոպեին տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց «Գանձասար - Կապանի» ֆուտբոլիստ Անան Մենսահը և հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն իրացրեց Արաս Օզբիլիսը` նշակետից դիպուկ հարվածով առաջ մղելով իր թիմին:
«Եվրոպայում էլ առաջարկներ ունեի, բայց նախընտրեցի Հայաստան գալ». Արաս Օզբիլիս
Մինչև ընդմիջում «Փյունիկի» կազմում աչքի ընկավ նաև Կառլեն Մկրտչյանը` հեռվից հարվածով գնդակն ուղարկելով «Գանձասար – Կապանի» դարպասի վերևի անկյունը:
«Գանձասար-Կապան»–«Փյունիկ» խաղն ավարտվեց 2։0` հօգուտ «Փյունիկի»։
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է այս հանդիպման ամենահետաքրքիր պահերը, որը կարող եք դիտել ներկայացված ֆոտոշարքում։