ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում էլի կլինեն աղմկոտ ձերբակալություններ։ Մարտիրոսյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո։
Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը
Վերջին աղմկոտ ձերբակալությունը տեղի ունեցավ փետրվարի 5–ին. կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։
«Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Շրջանակն ընդլայնվում է, կլինեն նաև նոր ձերբակալություններ»,–ասաց Մարտիրոսյանը։
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
Հարցին` ի՞նչ ընթացք է ստացել «Դիանա Հարությունյան» ֆեյք էջի գործը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ քրեական գործ է հարուցված, որն ընթացքի մեջ է։ Նա հայտնեց նաև, որ վերջերս ևս 3 ֆեյք էջերի տերերի դեմ է քրգործ հարուցվել, որոնք ՀՀ–ի և Արցախի անվտանգությանը սպառնալիքներ էին հնչեցրել։
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ԱԱԾ–ում ինչ կադրային փոփոխություններ են սպասվում և արդյո՞ք կադրային ջարդ կլինի, Մարտիրոսյանը նշեց, որ կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չի արել։
«ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել. ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության զգացումով են կատարում իրենց աշխատանքը»,–ասաց նա։
Հիշեցնենք` գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019թ.–ի սեպտեմբերի 19–ին։ Մինչ այդ նա ԱԱԾ տնօրենի տեղակալն էր:
ԱԱԾ–ն պարզել է, որ կեղծ օգտատերերն ահաբեկչության կոչեր են տարածել Facebook-ում