00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Թբիլիսիի առանցքն է. ինչով է նշանավոր Վրաստանի պաշտպանության նախարարի այցը

© Sputnik / Asatur YesayantsМинистры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн
Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանխատեսվում է, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչն ավելի ծանրակշիռ է դարձնում նրա հայաստանյան այցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան դրական բնույթ էր կրում և ուղղված էր Երևանի և Թբիլիսիի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Վրացի և հայ փորձագետները համոզված են, որ այցը երկակի նշանակություն ունի։

Այցի շրջանակում ստորագրվել է Հայաստանի ու Վրաստանի 2020 թվականի պաշտպանական ոլորտում համագործակցության պլանը։ Հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ զինծառայողներն այս տարի կմասնակցեն Noble Partner 2020 վրաց–ամերիկյան բազմազգ զորավարժություններին, որոնք անցկացվում են ՆԱՏՕ–ի հովանու ներքո։

Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Noble Partner 2020 զորավարժություններին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան, մեկնաբանելով Ղարիբաշվիլու այցը, վստահություն հայտնեց, որ երևանյան հանդիպումը շատ կարևոր է։

«Այցն ավելի կամրապնդի Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները։ Երևանը տարածաշրջանային անվտանգության կառուցման հարցում Թբիլիսիի առանցքն է և հակառակը»,  – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մաիսայան։

Նա հիշեցրեց, որ 2019 թվականի փետրվարին նմանատիպ այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Լևան Իզորիան։ Կարելի է միանշանակ պնդել, որ Վրաստանի և Հայաստանի միջև տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցության ձևաչափ է ձևավորվում. ասիմետրիկ սպառնալիքների, ռազմական կառուցվածքի, պաշտպանական հնարավորությունների ամրապնդման, Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունների մասնակցության և այլ հարցերով:

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը

Մաիսայայի խոսքով` այցը երկակի նշանակություն ունի, քանի որ կանխատեսում են, որ Ղարիբաշվիլին կզբաղեցնի երկրի վարչապետի աթոռը։ Նշենք, որ Ղարիբաշվիլին նախկինում արդեն վարչապետ եղել է (2013 թվականի հունվարից մինչև 2015 թվականի դեկտեմբերը)։

Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ Երևանում նա կամուրջներ էր հաստատում ոչ միայն որպես երկրի պաշտպանության նախարար։ Նախօրեին Ղարիբաշվիլին նաև հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили перед началом совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը

Մաիսայան ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հայտնի է Վրաստանում։ Փորձագետի խոսքով` Վրաստանի քաղաքական վերնախավը նրան շատ է հարգում։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը ևս ընդգծեց հարևան երկրի պաշտպանության նախարարի այցի կարևորությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ սա Ղարիբաշվիլիի առաջին տարածաշրջանային այցն է։

Սակայն, փորձագետի խոսքով, երկու նախարարների միջև շփումը հաստատվել է դեռևս երևանյան այցից առաջ, համաժողովների շրջանակում։

«Համագործակցության պլանն արդեն ստորագրված է, և հիմա կողմերն անելիք ունեն։ Բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք դեռ միջազգային օրակարգում չէին ընդգրկվել», – ասաց Մելիքյանը։

Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Նրա խոսքով` դրանով Երևանն ու Թբիլիսին ցույց են տվել, որ հայ–վրացական օրակարգի հարցերն ընդլայնվում են։

Մելիքյանի խոսքով`  առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան։ Այս տարի Թբիլիսիում են անցկացվելու առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի նիստերը։

Լրահոս
0