00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գիծը 2020 թվականին «տեղից կշարժվի»

© Sputnik / Asatur YesayantsОткрытие отремонтированной высоковольтной подстанции "Ахтанак" (24 октября 2019). Еревaн
Открытие отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
400 կիլովոլտ լարմամբ գիծը 2021 թվականին պետք է կապի Հայաստանն ու Իրանը, իսկ 2024 թվականին` Հայաստանն ու Վրաստանը։ Այդ ժամանակ չորս երկիրն էլ հանգիստ կարող են էլեկտրաէներգիայի առք ու վաճառք անել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի փաստաթղթերը երկու–երեք ամսվա մեջ պատրաստ կլինեն։

Президент России Владимир Путин во время расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

Այժմ Հայաստանի ու Վրաստանի միջև էլեկտրաէներգիա փոխանակելու հզորությունները սահմանափակ են. 220 կՎ լարմամբ մի գիծ կա, ևս երկուսը` 110 կՎ լարմամբ։ Այժմ նախատեսվում է Հայաստանը Վրաստանին կապող 400 կՎ լարմամբ գիծ կառուցել։ Հայաստանում նույն հզորությամբ մի գիծ էլ Իրանն է կառուցում, որն ուզում են գործարկել 2021 թվականին։ Երբ այդ երկու գծերը սկսեն աշխատել, Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի էներգահամակարգները մեկ միջանցքով կմիանա։

Հայկական կողմն արդեն ավարտել է բանակցությունները նախագծի վարկատուի` գերմանական KfW բանկի հետ։ Էլեկտրաէներգիայի փոխանակման գծի հետագիծն ու դրա մոտավոր ենթակայանները գրեթե պատրաստ են։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

Հանգուցային կետը կլինի Դդմաշենի ենթակայանը։ Այստեղ է ավարտվելու Իրանից եկող 400 կիլովոլտանոց գիծն ու սկսվելու է Վրաստան գնացողը։ Հիմա դա անհնար է, քանի որ երկու երկրների ցանցերը հոսանքի տարբեր հաճախականությամբ են աշխատում (Վրաստանինը սինխրոնիզացված է Ռուսաստանի հետ, Հայաստանինը` Իրանի)։ Այդ պատճառով էլեկտրականություն փոխանակելու համար Հայաստանը ստիպված է անջատել իր ցանցի սահմանամերձ հատվածը, ու այն միացնել վրացականին (և հակառակը)։ Մշտական հոսանք մտցնելուց հետո երկու երկրները կկարողանան հանգիստ էլեկտրականություն փոխանակել։ Դրա համար 350 ՄՎտ հզորությամբ փոխանակման ևս մեկ բլոկ կտեղադրվի։ Բայց, ամենայն հավանականությամբ, ևս երկուսի համար էլ ազատ տեղ կթողնեն։ Այդ ամենը ոչ միայն երկու երկրների, այլև Իրանի ու Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային փոխանակման հզոր ալիք կբացի։

Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար

Արդյունքում Հայաստանը կկարողանա էլեկտրէներգիա վաճառել Ռուսաստանին ու լիարժեք մուտք գործել Եվրասիական միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա, որը կգործարկվի 2025 թվականից։

Առաջիկա երկու–երեք ամիսներին նախարարությունը կհաստատի շինարարության մրցույթները։ Նախատեսված է երեք` ենթակայանի, մշտական հոսանքի ներդիրի ու էլեկտրահաղորդման գծի մրցույթ։

Премьер-министр Армении Никол Пашинян во время совещания с экономическим блоком правительства (26 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը չզիջեց էլեկտրաէներգիա արտահանելու ու ներկրելու մենաշնորհը

«Այս տարի ուզում ենք շինարարության մրցույթ հայտարարել», – ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նախագծի արժեքը 188 միլիոն եվրո է, ժամկետը` 3-4 տարի։ Երեք տարում պետք է կառուցվի ենթակայանն ու գիծը, ներդիրի կառուցման համար չորս տարի է հարկավոր։ Դա մի քանի տասնյակ հեկտար զբաղեցնող բարդ կառույց է` տեխնիկայի հարյուրավոր միավորներով։

Վրաստանում էլ են սպասում, որ Հայաստանում շինարարություն սկսվի, քանի որ KfW–ն այնտեղ էլ է նման ծրագիր ֆինանսավորում։ Վրաստանի ու Ռուսաստանի միջև 500 կՎ լարմամբ ԷՀԳ գործում է։ Այժմ գերմանական վարկով երկրորդն են կառուցելու` Հյուսիսային Օսեթիայի ուղղությամբ։ Այն շարունակելու է Հայաստանից գնացող 400 կիլովոլտանոց գիծը։

«Մենք արդեն մի քանի անգամ քննարկել ենք նախագիծը, հետաձգել ենք ժամկետները։ Հիմա ավարտում ենք տեխնիկական բոլոր մանրուքների քննարկումը»,- ընդգծեց փոխնախարարը։

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

Հիշեցնենք` քառակողմ էներգետիկ միջանցքի մասին պայմանագիրը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի նախարարներն ու Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը` 2016 թվականի ապրիլին Երևանում։

Լրահոս
0