«Դասարանցիները» ֆիլմը նախատեսված է 12 և բարձր տարիքի երեխաների համար, 6-7 տարեկաններին այն չի հետաքրքրի։ Ֆիլմը դպրոցական սիրո և դասղեկի հետ յուրահատուկ հարաբերությունների մասին է. դասարանի նախկին դասղեկը կալանավորված է և նրան պետք է փոխարինի նորը: Եվ, այդ պաշտոնը զբաղեցնում է մեկ ուրիշը, որը բացարձակ կապ չունի դպրոցական գործունեության հետ. այսպես էլ սկսվում է հետաքրքիր պատմությունը:
Տիգրան Նալչաջյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև պրոդյուսերը, սցենարիստը և գլխավոր դերակատարը:
«Ֆիլմի սցենարը գրել եմ 2018 թ-ին, իսկ 2019թ-ի ապրիլ-մայիսին կատարեցինք նկարահանումները: Գլխավոր դերում Ստեփան Հովհաննիսյանն է, որին հեռուստադիողը ճանաչում է սիթքոմներից, նկարահանվել են նաև Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում եմ ես»,– պատմում է նա:
Քանի որ վերջին տարիներին կարծես խարխլվել է ուսուցչի կերպարը, հեղինակությունը, ռեժիսորից փորձեցինք պարզել` արդյոք ֆիլմը կնպաստի վերականգնել ուսուցչի վարկանիշը։
«Միստիկ երկիր Առան». ինչու է հետաձգվել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում
«Ֆիլմն իսկապես դաստիարակչական մեծ նշանակություն կունենա։ Ինչ-որ տեղ հեղինակազրկված ուսուցչի կերպարը միանշանակ վերականգնվելու է, լինի դա այս ֆիլմից հետո, թե այլ։ Լավ մասնագիտությունները կրկին լինելու են պահանջված և մասնագետներին հարգալից են վերաբերվելու,– ասում է ռեժիսորը։
Դանիել Վարուժանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին
Նալչաջյանն ուսուցչական հանրույթից քննադատություն չի ակնկալում, հակառակը, կարծում է, որ նրանց դուր կգա։
Ռեժիսորը հավաստիացնում է` նմանատիպ մեկ այլ ֆիլմի սցենար չի կրկնօրինակել, հակառակը, փորձել է ամեն ինչ անել, որ ֆիլմը յուրօրինակ ստացվի։