00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին

© Photo : official site of the MoD of RAПосол России в Армении Сергей Копыркин и военный атташе посольства Андрей Грищук посетили Нац.исследовательский университет обороны при МО РА (4 февраля 2020). Еревaн
Посол России в Армении Сергей Копыркин и военный атташе посольства Андрей Грищук посетили Нац.исследовательский университет обороны при МО РА (4 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՌԴ դեսպանի խոսքով` ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդումն ընթացիկ տարում ռուսական ներկայացուցչության գլխավոր խնդիրն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը տարատեսակ սպառնալիքների համար արձագանքման մեծ ներուժ է զարգացրել։ Այսօր «ՀԱՊԿ–ի դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում» կլոր սեղանի ընթացքում այս կարծիքը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Генеральный секретарь ОДКБ Станислав Зась на встрече с министром обороны Армении (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման գործընթացը

Նրա խոսքով` կազմակերպության ներուժի ամրապնդումն ընթացիկ տարում ռուսական ներկայացուցչության գլխավոր խնդիրն է։ Դեսպանը համարում է, որ ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության առանցքային բաղադրիչ է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս համատեքստում Կոպիրկինը հատուկ նշեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման դերը։

«Ռուսական ներկայացուցչության մյուս կարևոր խնդիրը Հաղթանակի 75-ամյա հոբելյանի պատշաճ անցկացման ապահովումն է։ Սա կարևոր թեմա է` հաշվի առնելով այն, որ պատերազմի, պատերազմի առաջացման պատմության թեման քաղաքական պայքարի և քաղաքական ու պատմական շահարկումների թեմա է դարձել», – նշեց դիվանագետը։

ՀԱՊԿ–ից պարզաբանել են` ինչու է կարևոր Հայաստանի պաշտպանական ներուժի ուժեղացումը

Նա ավելացրեց, որ ռուսական կողմը դրական է գնահատում պատերազմի պատմության, Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ վաստակի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը։

Կոպիրկինը նշեց ՀԱՊԿ նպատակների և խնդիրների մասին հանրային իրազեկության հետագա բարձրացման անհրաժեշտությունը։ Նա դժգոհեց, որ հաճախ ազատ հասանելիության տիրույթում տեղեկատվության պակաս կա։

ՀԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու

«2018 թվականին, օրինակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հետ կապված իրավիճակը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Սակայն դա սպեցիֆիկ հետաքրքրություն էր, հավանաբար, պայմանավորված էր ինչ-որ կոնյունկտուրային նկատառումներով։ Եվ, երբեմն, այդ հետաքրքրությունը սկանդալային մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Դա, իհարկե, անխուսափելի է, սակայն կարևոր է, որ հասարակությունը տեղեկության հասանելիություն ունենա», – ընդգծեց նա։

Նշենք, որ կլոր սեղանն անցկացվում էր ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցի ֆոնին։ Երկօրյա այցի ընթացքում նա բանակցություններ կանցկացնի երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Լրահոս
0