ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Գենտ»-«Ռոմա» հանդիպման առաջին խաղակեսը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և նպաստեց «Գայլերի» հաջողությանը։
Բաց թողած գոլից հետո «Ռոման» արտագնա խաղում կարողացավ արագ վերականգնել հաշվի հավասարությունը։
Մխիթարյանի նրբանկատ փոխանցումից հետո «Ռոմայի» կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ Ջասթին Կլույվերտը։ Այդպիսով Հենրիխը, երկրորդ խաղում անընդմեջ, դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպման մեկնարկում հաջողության հասավ նաև «Գենտը», որը 2 հանդիպումների արդյունքում կարողացավ հավասարեցնել հաշիվը`1։1։
Նշենք, որ այսօր կայանում է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ «Ռոման», որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում մրցում է բելգիական Գենտի հետ։
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթանակի է հասել «Ռոման» և հիմա ընդհանուր դիմակայությունում հաղթելու համար բելգիական թիմը պետք է 2 գոլ խփի և այլևս ոչ մի գնդակ բաց չթողնի, հակառակ դեպքում` հաջորդ փուլ դուրս կգա Մխիթարյանի թիմը։