00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-իսրայելական հարաբերություններն առաջվանը չեն լինի, կամ ինչ կփոխի դեսպանատան բացումը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցГорода мира. Тель-Авив
Города мира. Тель-Авив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Իսրայելի մերձեցումը շահեկան է երկու կողմի համար, քանի որ այդ գործընթացը մի շարք հետաքրքիր նախագծերի հիմք կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացին, թույլ կտա կամուրջներ կառուցել, ընդլայնել համագործակցության շրջանակը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը կլինի Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

«Հայաստանի քայլը դրական էր։ Կարծես թե երկու երկրում էլ գիտակցության շրջադարձ է տեղի ունենում. Հայաստանն ու Իսրայելը փորձում են մերձեցման եզրեր գտնել», – ասաց Ցինկերը։

Նրա խոսքով` նախկինում հակասությունների պատճառներ էին փնտրում. Հայաստանում հիշեցնում էին, որ Իսրայելը չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, Իսրայելում մատնացույց էին անում հայ–իրանական բարիդրացիական հարաբերությունները։ Այսօր եկել է ժամանակը ձերբազատվելու այն ամենից, ինչը խանգարել է երկկողմ կապերի զարգացմանը։

Вид на город Тель-Авив - Sputnik Արմենիա
Իսրայելում Հայաստանի դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվեց Թել Ավիվ

Ըստ Ցինկերի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն իր պարտականությունները Թել Ավիվում կստանձնի այս տարվա մարտին։ «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահը համոզված է, որ նրան մեծ աշխատանք է սպասում։

Հայաստանի դեսպանատունը պետք է շատ բան անի Իսրայելում Հայաստանի ճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար։ Դեսպանը ճանաչողական հանդիպումներ կունենա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բիզնես–հանրության, նոր շուկաների բացման հարցում շահագրգիռ ընկերությունների հետ։

Այդ առումով Հայաստանն իսկապես կարող է կապող օղակ դառնալ Իսրայելի և ԵԱՏՄ երկրների միջև։

Հայաստանի օգուտն Իսրայելից. խուսավարել գերտերությունների միջև և զարգանալ 

«Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենամոտն է Իսրայելին և կարող է դարպաս դառնալ իսրայելական ապրանքները միության շուկա արտահանելու համար։ Դա ձեռնտու է և՛ Իսրայելին, և՛ Հայաստանին», – ասաց Ցինկերը։

Բացի այդ, մի շարք ոլորտներ կան, որոնց շրջանակում համագործակցությունը զգալի հաջողություն կբերի, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ստարտափների զարգացումը և այլն։

Встреча президента Армении Армена Саркисяна и председателя Кнессет Израиля Юлия Эдейштейна (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի համագործակցությանը, ապա Ցինկերը հիշեցրեց, որ ժամանակին Իսրայելը Հայաստանին առաջարկում էր որոշակի արտադրանք ձեռք բերել, բայց դա չստացվեց։

Նա համոզված է, որ երկկողմ ցանկության դեպքում կկարողանան մի շարք հետաքրքիր նախագծեր իրականացնել, և այդ հարցում մեծ դեր կխաղա դեսպանատան գործարկումը։

Նշենք, որ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։ Հայ–իսրայելական հարաբերություններն ակտիվ զարգանում էին 2017-2018 թվականներին «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում հաջողվել էր ուղիղ չվերթեր բացել երկու երկրների միջև, կապեր հաստատել իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

2017 թվականի հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) և Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն

Լրահոս
0