00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո» տարբերանշանի համար նախատեսված 3 մլն դրամը երեք տեղ կբաշխվի. Սուրեն Պապիկյան

© Sputnik / Asatur Yesayants Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн
 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»–ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են որոշել լուծել «Այո» տարբերանշանի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի քարոզարշավի համար ընտրված տարբերանշանը չի փոխվի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս որոշումը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»–ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։

Вечер по сбору средств партии Гражданский договор, проходящий в гостинице Двин (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Լայֆհաք». ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց «Այո՛» տարբերանշան

Նշենք, որ երեկ ներկայացվեց սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց, նոր չէ։ Սոցցանցերում հայտնվեց 1991թ–ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված մի նկար, որում երևացող «Այո»–ն ոչնչով չի տարբերվում երեկ ներկայացված տարբերանշանից։

«Շտաբի անդամները քննարկել են ստեղծված իրավիճակը։ Քննարկումներից հետո մենք եզրակացրինք, որ այս տարբերանշանը շարունակելու է ուղեկցել մեզ։ Քանի որ 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում հրապարակված նկարը շատ նման է մեր տարբերանշանին, մեր աշխատակիցները մի քանի ուղղություններով փորձեցին գտնել ակունքները, և մենք ծանոթացանք թերթի նկարիչներից մեկի` Ցոլակ Ղանդիլյանի հետ։ Նա մանրամասն ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել նկարազարդումը»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը խոստովանեց, որ երբ լսել է տարբերանշանի և թերթում տպագրված նկարի նմանության լուրը, տհաճ զգացողություն է ունեցել։

«Բայց հիմա ուրախ եմ, որ մենք ճակատագրի բերումով ընտրել ենք մի բրենդ, որը 1991 թվականին մեր պետականության համար կարևոր փուլում այս գեղեցիկ պատկերն ունեցող նկարազարդումն է եղել։ Մենք հիմա երրորդ հանրապետության մի նոր փուլում ենք, երբ մեր պետության առաջ ծառացած նոր շրջափուլ ենք թևակոխում»,– ասաց նա։

 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

Պապիկյանի խոսքով` Ցոլակ Ղանդիլյանի հետ զրույցում պարզել են, որ նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է, որն արդեն մահացել է, և հիմա աշխատանքներ են տարվում նրա ժառանգներին գտնելու ուղղությամբ։ Ղանդիլյանը խոսակցության ընթացքում ներկայացրել է թերթի մեկ ուրիշ համար, որում «Այո»–ի այլ տարբերակ էլ կա։

Վարչապետ Փաշինյանն արձակուրդ կվերցնի հանրաքվեի քարոզարշավի օրերին. նախարար

«Մենք որոշել ենք, որ այն երեք միլիոն դրամը, որ նախատեսված էր առաջին տեղի համար, մենք կբաշխենք երեք տեղ, առաջինը` թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, երկրորդը` Ցոլակ Ղանդիլյանին, որն «Այո»–ի մեկ այլ տարբերակի հեղինակն է, և երրորդը` Ստյոպա Նարոյանին։ Քանի որ վերջինս արդեն մեզ հետ չէ, գումարը կփոխանցենք նրա ժառանգներին»,– ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Սահմանադրական հանրաքվեի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ 

armdaily.am–ն ուսումնասիրել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին, սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ են արվել, էջն ունի ընդամենը 580 հետևորդ։ Ընկերությունն ունեցել է նաև կայք, սակայն կայքի գործունեությունը կասեցված է։ 

Пресс-конференция Сурена Папикяна в штабе  “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գերածախս չի լինի. Պապիկյանն ասաց` ինչքան գումար է հավաքվել «Այո»–ի դրամահավաք-երեկոյին

«Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր»,– գրում է կայքը։

ՀՀ հարկ վճարողների համակարգում ևս ընկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։ «Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկացել են, որ ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Դավթաշեն, Փիրումյանների 33 հասցեում։ Ընտրողների ռեգիստրից պարզել են, որ այդ հասցեում բնակվում է Ռաֆայել Դանիելյան Աղաբեկի անունով անձնավորություն: Ռաֆայել Դանիելյանի անունով ՀՀ հարկ վճարողների համակարգում մեկ ԱՁ է գրանցված եղել, որը զբաղվել է մանրածախ առևտրով (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ G47.19.0), սակայն ընկերությունը հաշվառումից հանվել է։

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Լրահոս
0