ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ճանաչված երգիչ Արամ MP3-ին Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել որդու` Առնոյի և այծի մասնակցությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան փորձում լուսանկարվել այծի հետ, գլուխը մոտեցնում է կենդանուն, ու հենց այդ պահին այծը գլխով հարվածում է նրան։ Տղան խուճապահար փախչում է։
«Առնոն պարոն այծի հետ առաջին հանդիպումը դեռ շատ երկար կհիշի։ Հ.Գ. Նկարահանման ընթացքում ոչ ոք չի տուժել»,– տեսանյութին կից գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Արամ MP3-ի երկրպագուներից ոմանց զվարճացրել է տեսանյութը, ոմանց էլ` մտահոգել։
«Խեղճ երեխա, ոնց որ շատ վախեցավ, երևի շատ ցավեց»,–գրել են հետևորդները։
Նշենք, որ Արամն ու կինը` Աննան, երկու որդի ունեն: Երգչի ավագ որդին՝ Առնոն, 9 տարեկան է, իսկ կրտսերը Դավիթը` 2 տարեկան։
Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ
Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ
«Գարուն Երևան, սիրուն Երևան». Փաշինյանը կնոջն ու դուստրերին կակաչներ է նվիրել