00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չոբանյան. Կրակել են ոչ թե բնակավայրերի, այլ դիրքապահների ուղղությամբ

© Sputnik / Asatur YesayantsГубернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн
Губернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկությանը, ըստ որի` ադրբեջանական կողմը հայկական բնակավայրերի ուղղությամբ փետրվարի 23-24-ին կրակոցներ է արձակել։
Չոբանյան. «Կրակել են ոչ թե բնակավայրերի, այլ դիրքապահների ուղղությամբ»

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների առումով ոչ մի արտառոց բան չկա, սահմանային գոտում պարբերաբար լինում են որոշակի լարումներ։

Вид на Азербайджан с армянских позиций  - Sputnik Արմենիա
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին

«Որևէ աժիոտաժի կարիք չկա, առավելևս, որ դա կարող է վտանգավոր լինել բնակչության համար նաև ապահովության տեսանկյունից։ Անհրաժեշտ է, որ սահմանի վրա իրավիճակը լինի հանդարտ»,– ասաց մարզպետը։ 

Չոբանյանի խոսքով` կրակոցները եղել են հայկական դիրքերի ուղղությամբ, և ոչ թե բնակավայրերի, զինծառայողներից մեկը վիրավորվել է, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական կողմն այս շաբաթ ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ

Մարզպետը հերքել է նաև այն տեղեկությունը, որ իբր կրակոցներն են արձակվել, մասնավորապես, Կոթի գյուղի ուղղությամբ։ Ըստ նրա` բնակիչների շրջանում ամեն ինչ նորմալ է, հանգիստ վիճակ է, խուճապ չկա, որովհետև նման կրակոցները դարձել են սովորական երևույթ, իսկ եթե իրական վտանգ սպառնա, կլինեն համապատասխան միջոցառումներ։    

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-ի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-ի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

Լրահոս
0