00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան ԲԿ–ները պատրա՞ստ են կորոնավիրուսի բռնկմանը. ԱՀԿ փորձագետը ՀՀ–ում էր

© Sputnik / Asatur YesayantsРуководитель Нац.центра по контролю и профилактике заболеваний Артавазд Ванян на брифинге (11 января 2019). Еревaн
Руководитель Нац.центра по контролю и профилактике заболеваний Артавазд Ванян на брифинге (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ որոշ բուժհիմնարկներում կան բացեր` խալաթների կամ դիմակների առումով։ Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի խնդիր Հայաստանում չկա։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Վերջին օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետը Հայաստանում էր` գնահատելու, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը որքանո՞վ են պատրաստ հայաստանյան բուժհաստատությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Врач в Китае, где бушует эпидемия коронавируса - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

«Եթե ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվեն, ապա մենք լիարժեք պատրաստ ենք որոշակի քայլեր իրականացնելուն։ Մեր ԲԿ–ների կարողությունները գնահատված են, և առողջապահության նախարարը բոլոր բացերը լրացնելու ցուցում է տվել։ Բացերը հիմնականում վերաբերում են այն հարցերին, որ, օրինակ, եթե բռնկում լինի, ԲԿ–ներն ունե՞ն դիմակներ, խալաթներ»,–ասաց Վանյանը` հավելելով, որ որոշ ԲԿ–ներում նաև այդ հարցերով կան բացեր։

Նրա խոսքով` այսօրվանից հասցեական քարտեր կներդնեն ու լիարժեք հսկողություն կիրականացնեն ռիսկային երկրներից` Իտալիայից, Կորեայից և այլ տեղերից ՀՀ վերադարձողների նկատմամբ։ 

Անդրադառնալով դիմակների բացակայությանը` մասնագետը պատասխանեց, որ, ճիշտ է` դեղատներում դիմակների պակաս կա, սակայն քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ քանակի դիմակներ ձեռքբերելու համար։

Հայաստանը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. փորձագետ

Վանյանը հայտնեց` այս ընթացքում կորոնավիրուսի կասկածանքով 83 անձ են հոսպիտալացրել, բոլորը թեստավորվել են. արդյունքները բացասական են եղել։

«Մենք այժմ կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ ունենք, ավելին, առաջիկայում 1000 թեստ էլ կստանանք` այդ առումով որևէ խնդիր չկա»,–նշեց Վանյանը։

Здание цирка - Sputnik Արմենիա
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը

Հիշեցնենք, որ այսօր որոշվել է երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացվելու են առանց սահմանափակումների` վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ կիրառելով: Որևէ սահմանափակում չի կիրառվի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է կորոնավիրուսի մասին

Չինաստանում, փետրվարի 24-ի դրությամբ, COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, վերջին մեկ օրում մահացել է 150 վարակակիր:

Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 77,1 հազար դեպք, իսկ 24,7 հազար վարակակիրներ ապաքինվել են։

Լրահոս
0