Բրազիլիայի անկրկնելի խորհրդանիշերից մեկը` ամենամյա դիմակահանդեսը, մեկնարկել է նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլուում, Սալվադորում և երկրի մյուս քաղաքներում։ Այն խորհրդանշում է մեծ պահքի սկիզբը։ Համընկնում է հայկական Բուն Բարեկենդանի հետ։ «Կառնավալ» բառը ծագում է պորտուգալական «Carne Vale» արտահայտությունից, ինչը նշանակում է` «ցտեսություն, միս»։
Ինչպես «խանգարել» խոպանչիներին. Լեռնանիստը գտել է համայնքի զարգացման ձևը
Զարմանահրաշ ու գրավիչ այս ներկայացմանը մասնակցում են միլիոնավոր զբոսաշրջիկներ, որոնց գրավում են հեքիաթային կերպարներով շքեղ պարուհիները և դիմակավոր դերասանները, լույսերի փայլն ու գույների խելահեղությունը, ինչպես նաև հետաքրքիր զգեստները, սամբայի կրքոտ ռիթմերը, թմբուկի հարվածներն ու հսկայական հիասքանչ դեկորացիաները։
Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը
Առավել վառ ու գունագեղ պահերը դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։