ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –Sputnik. Հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում փետրվարի 23-ին` Premier Boxing Champions–ի շրջանակում։
Ananyan rocks Matias in RD7, sending him stumbling and is saved by the bell. #AnanyanMatias
— PBC (@premierboxing) February 23, 2020
Don't wait, order #WilderFury2 now: https://t.co/0Z5dXSrutM pic.twitter.com/jj4XM3u3Kt
31-ամյա հայի հաղթանակը անակնկալ էր, քանի որ Մատիասը հաղթել էր նախորդ 15 մենամարտերում` նոկաուտներով։
Պուերտոռիկացի Premier Boxing Champions–ի հետ պայմանագրի շրջանակում առաջին մենամարտն էր անցկացնում։
Մենամարտի ընթացքում մարզիկները կոշտ հարվածներ հասցրրին միմյանց։ Յոթերորդ ռաունդի վերջին վայրկյաններին Անանյանը հակառակորդին նոկդաունի ենթարկեց։
Կադրերում երևում է, որ պուերտոռիկացուն ընկնելուց փրկեցին պարանները, սակայն մրցավարը սկսեց հաշվարկը։
Մենամարտն ավարտվեց 96-93, 95-94 և 95-94 հաշվով` հօգուտ հայի։
Նշենք, որ Մատիասը ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևի վերջին հակառակորդն էր։ 2019 թվականի հուլիսին Սաբրիելի հետ մենամարտից հետո Մաքսիմը կոմայի մեջ ընկավ, իսկ ավելի ուշ` մահացավ։ Պետրոսն իր հաղթանակը նվիրեց Դադաշևին։
«Դե ինչ, ընկերներ, չեմ կարող այս մենամարտս թիմակից ընկերոջս` Մաքսիմ Դադաշևին և նրա ընտանիքին չնվիրել։ Քեզ համար, ընկերս։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թիմիս», – գրել է Պետրոսը Instagram–ի իր էջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Անանյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, ծնվել է 1988 թվականին Աբովյանում։ Մոսկվայի ԲԿՄԱ–ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ։ Ռուսաստանի անունից հանդես է գալիս առաջին կիսամիջին և կիսամիջին քաշային կարգերում։ Առաջին կիսամիջին քաշային կարգում IBF International վարկածով չեմպիոն է (2017—2018)։
Միհրան Հարությունյանն իր «համեստ» հաղթանակը նվիրել է մահացած ընկերոջը. տեսանյութ
2017 թվականի նոյեմբերի 7-ի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) վարկանիշով նա ներառվել էր աշխարհի 15 ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում։