00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում». Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է

© Sputnik / Aram NersesyanАрсен Джулфалакян на пресс-конференции Левона Джулфалакяна по теме своей отставки (27 августа 2019). Еревaн
Арсен Джулфалакян на пресс-конференции Левона Джулфалакяна по теме своей отставки (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզիկը մի քանի հարց է առաջ քաշում. ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ.-ի օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այժմ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook–ի իր էջում բողոքի ձայն է բարձրացրել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կատարած նախնական ընտրության դեմ։

«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և առհասարակ ամբողջ հանրությանը` հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում»,–գրել է մարզիկը։

Тяжелоатлет Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, իսկ 77 կգ քաշային կարգում` Կարապետ Չալյանը:

Ջուլֆալակյանը նշել է, որ մարզչական կազմը ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, որն այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել։ Ջուլֆալակյանի խոսքով` ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ, և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, որը նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով։

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է. ո՞վ է զբաղեցրել առաջին տեղը

«Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով` ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկը չի խառնվում այդ որոշումներին։ Արդյունքում տուժում է արդարությունը, և կոպտորեն ոտնահարվում են մարզիկի իրավունքները»,–գրել է նա։

Ջուլֆալակյանի դիտարկմամբ` մարզչական խումբը որոշել է, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը օլիմպիադա ուղարկելու համար, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

«Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան, և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի։ Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը»,– հարց է բարձրացնում մարզիկը։

Ջուլֆալակյանը կարծում է, որ սա հատուկ իր դեմ է արվում, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցած իր հաջողությունների հետ։

Նա ակնկալում է սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը և հույս հայտնում, որ Տոկիոյում Հայաստան կներկայացնի ուժեղագույնը։

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը 32 տարեկան է, իսկ Կարապետ Չալյանը` 27։ Օրերս լրագրողների հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը (օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը) պարզաբանել էր, որ 2018 թվականին՝ Հայաստանի առաջնության եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին։ Դրանից հետո Չալյանը հաղթել է նաև վարկանիշային մրցաշարերում և մեկնել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ:

Օլիպիադայի կազմը հստակեցնելու համար հավաքականի մարզիչները որոշել էին, որ Չալյանը և Ջուլֆալակյանը պետք է միասին մասնակցեն որևէ վարկանիշային միջազգային մրցաշարի։ Դրա համար ընտրվել էր Լեհաստանի մրցաշարը։ Գևորգ Ալեքսանյանի խոսքով` Ջուլֆալակյանը հրաժարվել է մասնակցել դրան։ Չալյանն ու Ջուլֆալակյանը մրցել են Մինսկում, կրկին հաղթել է տարել Կարապետ Չալյանը։

Լրահոս
0