https://arm.sputniknews.ru/20200220/tntesakan-ajy-naxatesvaci-shat-che-pashinyany-aveli-mec-huyser-uner-22120044.html
Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ
Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ
Sputnik Արմենիա
Վիճակագրության կոմիտեի կայքում այսօր հրապարակվել է 2019թ.-ի տնտեսական աճի ճշգրտված ցուցանիշը։ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ակնկալիքն ավելի մեծ էր։ 20.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-20T13:02+0400
2020-02-20T13:02+0400
2020-02-20T13:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/06/17750625_0:56:1600:960_1920x0_80_0_0_c7e532ddafea50e907dd6479725a6f5d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/06/17750625_0:5:1600:1011_1920x0_80_0_0_ba114c445af24608d0ed1586fd6a0a00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան
տնտեսություն, հայաստան, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան
Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ
13:02 20.02.2020 (Թարմացված է: 13:04 20.02.2020) Վիճակագրության կոմիտեի կայքում այսօր հրապարակվել է 2019թ.-ի տնտեսական աճի ճշգրտված ցուցանիշը։ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ակնկալիքն ավելի մեծ էր։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2019թ.-ին ՀՆԱ–ի աճը 2018թ.-ի համեմատ կազմել է 7.6 տոկոս։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով այդ պահին Վիճակագրության կոմիտեի կայքում հրապարակված 2019թ.-ի ճշգրտված ցուցանիշը։
Բացարձակ թվով ՀՆԱ–ի ցուցանիշն 2019թ.–ին կազմել է 6 տրիլիոն 551 մլրդ 849 մլն դրամ։
«Մեր նախատեսածից շա՞տ է»,– հարցրեց ՀՀ վարչապետը` հայացքն ուղղելով ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։
ՊԵԿ նախագահը գլխով բացասական շարժում արեց։ «Այսինքն` այնքան է, ինչքան նախատեսել ենք,– ժպտաց Փաշինյանը և շարունակեց,– 7.6 տոկոսը վատ ցուցանիշ չէ։ Կարող ենք արձանագրել, որ մենք 2008թ.-ից հետո ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019թ.-ին»,– ասաց Փաշինյանը։
Այդ առիթով նա շնորհավորեց կառավարության անդամներին ու համոզմունք հայտնեց, որ 2020թ–ին աճն ավելի շատ է լինելու։
Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են