ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյանը) Instagram–ի իր էջում հրապարակել է այն մթերատեսակների ցանկը, որոնք արագացնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։
«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները
«Գիտե՞ք, որ մթերքի տեսակներ կան, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից` մսամթերք (երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն), որոնց մեջ մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան, զտած շաքար (այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն), զտած ձեթ, սնդիկ պարունակող ծովամթերք, մարգարին, եգիպտացորենից պատրաստված մթերատեսակներ՝ պոպկորն, չիպսեր»,- գրել է Լիլիթը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սննդաբանի խոսքով` մթերքի նշված տեսակներն արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ օմեգա 3-ի և օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։ Ըստ Բաբասյանի` դեմքը շատ է ծերացնում էներգետիկ ըմպելիքը՝ այն դարձնելով անկենդան։
Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո. խորհուրդներ Լիլիթ Բաբասյանից
Սննդաբանի հետևորդները շնորհակալություն են հայտնել օգտակար խորհուրդների համար և վստահեցրել, որ այսուհետ հնարավորինս զերծ կմնան այդ մթերատեսակներից։
Սննդակարգ` առանց սահմանափակումների. անգլուհին պիցցայի և մակարոնի օգնությամբ նիհարել է 32կգ
Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է նմանատիպ գրառումներ անում և ցուցադրում իր հաճախորդների գերազանց արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ կիլոգրամներից։