00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը Թումանյան են ասմունքում. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanАйк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн
Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքական գործիչները որոշել են արտասանել նրա ստեղծագործություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի— Sputnik. Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասմունքել են նրա բանաստեղծություններից։ Այս ֆլեշմոբի նախաձեռնողը Հանրային հեռուստաընկերությունն է։

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որտեղ գրված է՝ մի գողացիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է ասմունքել Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության վերջին հատվածը.

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

                          Իմ նո՜ր հայրենիք,

                          Հզո՜ր հայրենիք․․․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սրտանց ասմունքում է «Հե՜յ ագահ մարդ» քառյակը.

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Հավելենք, որ մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն է։

Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից։ Հատկանշական է, որ Հայաստանից բացի, գիրք նվիրելու օր կա նաև միջազգային տոնացույցում։ Սակայն այն «ծնվել է» հայկական տոնից 4 տարի անց` 2012 թվականին։

Լրահոս
0