00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել

© Sputnik / Andranik GhazaryanМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна "Кот и пес" в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանը գիրք էր նվիրում անցորդներին, իսկ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները, որոնք տևական ժամանակ պահանջում էին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, 2 գիրք նվիրեցին նրան։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գիրք նվիրելու օրը սկսեց Երևանի կենտրոնական փողոցներում հայերեն գրքեր նվիրելուց։ Այդ ակցիայից հետո նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երեխաների համար ընթերցեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»։ Այդ միջոցառումները նվիրված էին Գիրք նվիրելու օրվան, որը Հայաստանում նշվում է փետրվարի 19–ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

© Sputnik / Andranik GhazaryanԿԳՄՍ նախարարը` Խնկո Ապոր անվան գրադարանում
Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը` Խնկո Ապոր անվան գրադարանում

10–ամյա Արման Ավետիսյանն այն երջանիկներից է, որը նախարարից գիրք է ստացել։ Նա խոստացավ, որ կարդալու է ֆրանսիացի հեղինակ Մարկ Բլոկի «Պատմաբանի արհեստը» գիրքը։ Անհասկանալի է` երեխայի ինչին է պետք այդ գիտական աշխատանքը, բայց Արմանն ուրախ էր նախարարի ուշադրությանն արժանանալու համար։

© Sputnik / Andranik GhazaryanԱրման Ավետիսյանը
Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել - Sputnik Արմենիա
Արման Ավետիսյանը

Արդեն գրադարանի շենքում երեխաները թեև չհասցրին նախարարի հետ սելֆի անել, բայց մոտիկից նկարեցին նրան։ Հարությունյանը երեխաների համար կարդաց «Շունն ու կատուն» հեքիաթն ու նրանց հարցրեց` արդյո՞ք շներն ու կատուները կարող են համերաշխ ապրել։

«Այո, ես համացանցում տեսել եմ», – բղավեց մի տղա։

© Sputnik / Andranik GhazaryanԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` Խնկո Ապոր անվան գրադարանում
Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` Խնկո Ապոր անվան գրադարանում

Հարությունյանը ծիծաղեց, նշելով, որ այսօր համացանցում կարելի է ամեն ինչ տեսնել։ Նա խորհուրդ տվեց երեխաներին միշտ հաշտվել հակառակորդների հետ ու ոչ ոքի դեմ չչարանալ։

© Sputnik / Andranik GhazaryanԽնկո Ապոր անվան գրադարանում Գիրք նվիրելու օրը երեխաները լսում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել - Sputnik Արմենիա
Խնկո Ապոր անվան գրադարանում Գիրք նվիրելու օրը երեխաները լսում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Նախարարը կոնկրետ պատասխան չտվեց սիրելի գրքի մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

«Դրանք շատ են, չգիտեմ` ինչպես պատասխանեմ ձեր հարցին։ Իրականում արդեն մեկ տարի է` ոչ մի գիրք չեմ կարդացել. չեմ հասցնում։ Վերջին կարդացածս գիրքը տարբեր հեղինակների պատմվածքների հավաքածուն էր», – խոստովանեց նախարարը։

© Sputnik / Andranik GhazaryanԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` Խնկո Ապոր անվան գրադարանում
Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` Խնկո Ապոր անվան գրադարանում

Նախարարության ակցիայի վերջում անակնկալ էր սպասում նաև Արայիկ Հարությունյանին։ ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները, որոնք ամիսներ շարունակ նախարարի հրաժարականն էին պահանջում, նրան երկու գիրք նվիրեցին։

Памятник книгам в Ереване - Sputnik Արմենիա
Գիրք նվիրիր մերձավորիդ. Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը

Մեկը Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ Դաշնակցության մասին» գիրքն էր, մյուսը` ժամանակակից սոցիոլոգ Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը»։ Նախարարը շփոթված ընդունեց գրքերն ու ասաց, որ երիտասարդական միության անդամները դաստիարակության ու էթիկայի պակաս ունեն։ 

Երիտասարդ ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ իրենք շատ կուզենային, որ նախարարը կարդար այդ գրքերը։

«Մենք շատ խորհրդանշական գրքեր ենք ընտրել. Նիկոլ Աղբալյանը 1919-21 թվականներին Հայաստանի լուսավորության նախարար է եղել, այսինքն` Հարությունյանի իրավանախորդը։ Չէր խանգարի նաև ազգային պետության գաղափարների մասին իմանալը», – նշեց Վարդանյանը։

Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ

Փետրվարի 19–ը Գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն էր։ Տոնը նշվում է 2008 թվականից։ Հատկանշական է, որ կա նաև գիրք նվիրելու միջազգային օր (փետրվարի 14–ը), սակայն այդ տոնը «ծնվել» է հայկականից չորս տարի հետո` 2012 թվականին։

Լրահոս
0