00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն

© Sputnik / Andranik GhazaryanСовременная ферма в селе Азатан, Ширак
Современная ферма в селе Азатан, Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավ կաթ տալու համար կովին շատ բան է պետք` սկսած ձմռանը կոփվելուց մինչև համեղ ու տարատեսակ կերեր։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Որքան ավելի շատ է որակյալ կաթը, այնքան ավելի շատ է եկամուտը։ Որակյալ կաթ ստանալու հարցում ամեն ինչ կարևոր է`առո՞ղջ է կովը, արդյո՞ք նա չի հոգնում սարերում և արդյո՞ք նրա կերը կոպիտ չէ։ Այս բոլոր  պայմաններն ապահովելու դեպքում գյուղացին որակյալ կաթ կստանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ հանրապետության կաթնամթերքի արտադրողները պատրաստ են որակյալ կաթ մթերել։

Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը

«Որքան ավելի արագ ու հստակ կենդանու հիվանդությունն ախտորոշվի, այնքան քիչ կորուստ կունենա գյուղացին։ Իսկ այստեղ`Շիրակի մարզում, դա հատկապես կարևոր է. այստեղ անասնապահությունը գումար վաստակելու հիմնական միջոցներից է», - ասաց Հայաստանում անասնաբուծության զարգացմանն ուղղված շվեյցարա–ավստրիական ծրագրի մասնագետ Միքայել Հայկունին Ջրաձոր գյուղում (Ամասիայի մոտակայքում) անասնաբուժական կետի բացման արարողության ժամանակ։

© Sputnik / Andranik GhazaryanՄիքայել Հայկունին
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Միքայել Հայկունին

Ընդհանուր առմամբ նախատեսվում է մի քանի նման անասնաբուժական կետեր բացել, յուրաքանչյուրը մի քանի գյուղ է սպասարկելու։ Անասնաբույժներն ունենալու են նոր սարքավորումներ և հիվանդությունները բուժելու ու ֆերմաներում ծնունդ ընդունելու համար անհրաժեշտ դեղորայք։

Այս պայմաններում արտադրված որակյալ կաթը կաթնամթերքի արտադրողները պատրաստ են մթերել ոչ միայն Շիրակի,  նաև այլ մարզերից։

«Ես հիմա մի քանի գյուղերի ֆերմերներից եմ կաթ մթերում։ Որքան ավելի որակյալ կաթ ինձ հանձնեն, այնքան ավելի լավ», – Sputnik Արմենիայի հեր զրույցում նշեց Սամվել Ղարիբյանը, որը Ամասիայի մոտակայքի Արդենիս գյուղում «Ոսկե սեր» անունով պանրի փոքրիկ գործարան ունի։

© Andranik GhazaryanՍամվել Ղարիբյանը
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Սամվել Ղարիբյանը

Մեծ քանակով որակյալ կաթ են ուզում ստանալ նաև Գյումրու հարևանությամբ գտնվող Ազատան գյուղում։ Այստեղ նույն ծրագրի աջակցությամբ անասնաբուծական նոր ֆերմա է բացվել։ Դրա սեփականատեր Արմեն Մկրտչյանը որոշել է գործնականում կիրառել անասնաբուծության մասին ժամանակակից գիտելիքները։ Կովերին ոչ միայն կեր, այլև մաքուր ու նույնիսկ սառը օդ է պետք։

Проверка продукции в лаборатории Роспотребнадзора - Sputnik Արմենիա
Հայաստանի կարագն արտադրվում է իրանական սերուցքով. Փաշինյանը հուշեց` ինչպես շատ կաթ ստանալ

«Դրա համար էլ նրանց մաքուր օդին եմ պահում ու մենակ ուժեղ սառնամանիքին ժամանակ եմ գոմ քշում։ Այդպես կովերի արյան շրջանառությունը լավանում է, իմունիտետն էլ` բարձրանում», – ավելացրեց Մկրտչյանը։

Նա ծրագրի աջակցությամբ (նաև սեփական միջոցների ներդրմամբ) բաց անասնոց է կառուցել, իսկ կողքը` գոմ ու խոտ պահելու տեղ։ Դրանք շատ բարձր ու մեծ են կառուցել, որ ցանկացած վարակ քշի-տանի։

Այստեղ է գտնվում նաև սիլոս պատրաստելու փոսը։ Միայն խոտ ուտելով կովը շատ կաթ չի տա, նրան կերերի բազմազանություն է պետք։

Այսպես թե այնպես, առանց կերերի սեփական բազայի հնարավոր չէ։ Նույնիսկ նվազագույնով բավարարվելու դեպքում, այսինքն` կովին միայն չոր խոտ տալով, պետք է հաշվի առնել, որ մեկ տարվա մեջ մի կովը մինչև 100 տուկ խոտ է ուտում։ Դա 120-150 հազարի ծախս է։ Իսկ եթե ուզում ես լավ կաթ ստանալ, կերակրաբույսեր ու կանաչ եգիպտացորեն է պետք։ Ամեն մեկը չէ, որ դրանք ցանելու համար հողատարածք ունի։

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Մկրտչյան
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Արմեն Մկրտչյան

«Ես էլ չունեմ։ Մի մասն իմ հողամասում եմ ցանել, մնացածի համար վարձով հողատարածք եմ վերցրել։ Այնտեղ ուզում եմ եգիպտացորեն ցանել», – ասում է Մկրտչյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատանի ֆերման
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Ազատանի ֆերման

Այդ ծախսերը կարդարացնեն իրենց եվրոպական ցեղատեսակի կովեր բերելու դեպքում։ Դրանք երկու-երեք անգամ ավելի շատ կաթ են տալիս, քան տեղական կովկասյան գորշ ցեղատեսակի կովերը։ Սակայն մի նրբություն էլ կա, բոլոր կովերը չեն, որ սովոր են լեռներում արածելուն։ Ջերսենյան ցեղի կովերը կարող են, իսկ հոլանդականի սմբակներն ու փորը հնարավոր է չդիմանան։ Ու թեև դրանք ավելի շատ են կաթ տալիս, բայց սարերում արածելով չեն գոյատևի. պետք է գոմում  պահել ու կեր տալ։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատանի ֆերման
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Ազատանի ֆերման

Անասնաբույժները կարող են գյուղացիներին փոխանցել նրանց համար շատ արժեքավոր այդ տեղեկությունները։ Միայն թե գյուղերում անասնաբույժներն այդքան էլ շատ չեն, նրանց աշխատավարձն էլ շատ ցածր է։ Այս հարցը կլուծվի միայն այն դեպքում, եթե ֆերմերներին հաջողվի ավելի շատ որակյալ կաթ արտադրել։

Որակյալ կաթը որակյալ անասնաբուժական ծառայություններ կպահանջի։ Այդ շղթան փորձում են կառուցել անասնաբուժության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատանի ֆերման
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Ազատանի ֆերման

Նշենք` ծրագիրն իրականացնում եմ Ավստրիական զարգացման գործակալության ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության  աջակցությամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հայկական հասարակական կազմակերպությունը։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատանի ֆերման
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն - Sputnik Արմենիա
Ազատանի ֆերման
Լրահոս
0