https://arm.sputniknews.ru/20200218/ajapnaki-naxkin-xekavari-dem-vostikanutyuny-nyutere-naxapatrastum-22098948.html
Աջափնյակի նախկին ղեկավարի դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Աջափնյակի նախկին ղեկավարի դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Sputnik Արմենիա
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով։ 18.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-18T16:45+0400
2020-02-18T16:45+0400
2020-02-18T16:48+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1766/16/17661687_0:91:1600:996_1920x0_80_0_0_da13e57ed3985143b1826a425f81dcab.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1766/16/17661687_0:41:1600:1046_1920x0_80_0_0_480c79f99ed941a5a5f051e852bb95e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, հհ ոստիկանություն
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, հհ ոստիկանություն
Աջափնյակի նախկին ղեկավարի դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
16:45 18.02.2020 (Թարմացված է: 16:48 18.02.2020) Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երևանի Աջափնյակ շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության հետ կապված Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել ոստիկանություն։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից։
«Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,–ասացին հեռախոսազրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում։Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին։
Իսկ արդեն այսօր քաղաքապետը Հայկ Մարությանը Աջափնյակ շրջանի նոր ղեկավարին է ներկայացրել։ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը ստանձնելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Թելման Թադևոսյանը ծնվել է 1986 թ.–ին Երևանում։ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարել մինչև այս տարվա հունվարի 31–ը։