Թայվանցի տղաները, որոնք հազիվ 10–12 տարեկան լինեն, նվագում են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահայտ «Դիմակահանդեսը»։
Վիրտուոզ մանուկները Խաչատրյանի գլուխգործոցը ներկայացնում են հավուր պատշաճի։
Համացանցում հայտնված տեսանյութը բազմաթիվ «like»-երի ու գովեստի խոսքերի է արժանացել։ Տղաների կատարումը գնահատել են ինչպես հայ օգտատերերը, որոնց շատ է դուր եկել, որ օտար մանուկները հայ կոմպոզիտորի գործն են ներկայացնում, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչները։ Նրանց դուր է եկել և՛ տղաների կատարումը, և՛ հրաշալի ստեղծագործությունը։
«Ավլեմ-թափեմ փոշին». աղջիկը պարում է ավելի հետ. զվարճալի տեսանյութ
«Այսքան ջահել ու այսքան պրոֆեսիոնալ. ուղղակի աստվածային տաղանդ`այլ կերպ չես կարող բնութագրել. երանի ձեր ծնողներին»,–գրել են նրանք։