00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ քարոզարշավ. «այո» կա, «ոչ» չկա, բոյկոտողներն էլ ինչ ուզեն կքարոզեն

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян во время акции "Мой Шаг" (13 апреля 2018). Площадь Свободы, Ереван
Никол Пашинян во время акции Мой Шаг (13 апреля 2018). Площадь Свободы, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկա 50 օրերին ՀՀ քաղաքացիներին հետաքրքիր իրադարձություններ են սպասում։ Իշխանությունն «այո» է քարոզելու, ընդդիմությունը խոստացել է «չխառնվել», ԿԸՀ–ն էլ սպասում է քաղաքացիների դիմումներին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց. փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ի ժամը 24։00–ն Հայաստանն ապրելու է հանրաքվեի քարոզչության ռիթմով։

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе  - Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը

Նախընտրական քարոզարշավը, սակայն, մեկնարկեց Հայաստանի համար աննախադեպ ու անհասկանալի պայմաններում։ Բանն այն է, որ ԿԸՀ–ում առայժմ պաշտոնապես գրանցվել է միայն «Այո»–ի քարոզչության կողմը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներով։ «Ոչ»–ի կողմ առայժմ չկա։ Կան նաև քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են, որ հանրաքվեն չեն ընդունում, բայց չեն էլ ասել` որևէ ձևաչափով մասնակցելու են քարոզարշավին, թե ոչ։

Ստեղծված իրավիճակում, փաստորեն, ՀՀ ընտրողները շուրջ 50 օր դատապարտված են միայն «այո» լսելու ու տեսնելու։

«Ոչ»–ի քարոզչական շտաբ ձևավորելու համար ԱԺ պատգամավորներին օրենքով հատկացված ժամանակն այսօր սպառվել է։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ պատգամավորները նման նախաձեռնությամբ ԿԸՀ չեն դիմել։

Ուստի «Ոչ»–ի շտաբ ունենալու միակ հույսը մնում է ՀՀ քաղաքացիների վրա։ Նրանք մինչև քարոզարշավի ավարտը դեռ բավականաչափ ժամանակ ունեն միավորվելու ու գրանցվելու։

«Վաղվանից սկսած ցանկացած 50 քաղաքացիների խումբ կարող է գրանցվել որպես «Ոչ»–ի շտաբ և իրականացնել քարոզչություն։ «Հանրաքվեի մասին» օրենքն ու Ընտրական օրենսգիրքը տալիս են որոշակի հանրային ռեսուրսների սպառման հնարավորություններ։ Եթե «Ոչ»–ի քարոզչության կողմ գրանցվի, ապա գրանցման պահից սկսած կարող է օգտվել օրենքով սահմանված հանրային ռեսուրսներից»,– ասաց Սմբատյանը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Казахстан - Sputnik Արմենիա
Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

Հանրային ռեսուրսներն են Հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով քարոզչության համար տրամադրվող անվճար եթերաժամերը, 5 քմ–ից ավելի վահանակներ ու պաստառներ փակցնելու իրավունքը և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար անվճար տրամադրվող դահլիճները։

Փաստորեն, գործող իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությանը քաղաքական ու քաղաքացիական որևէ ուժ առայժմ պաշտոնապես «ոչ» չի ասել։

Փոխարենը խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հանրաքվեին. «Բարգավաճ Հայաստանն» այդ գործընթացն իրավական տեսանկյունից խոցելի է համարում, իսկ «Լուսավոր Հայաստանն» ապօրինի է համարում հանրաքվեն։

Արտախորհրդարանական հիմնական քաղաքական ուժերից ՀՀԿ–ն ևս արդեն հայտարարել է, որ հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չի մասնակցելու։ Իսկ ՀՅԴ–ն ընդհանրապես հորդորում է անտեսել հանրաքվեն։

Բոյկոտը` բոյկոտ, բայց քարոզելու իրավունքը դրանով չի սահմանափակվում։ Անգամ հանրաքվեն բոյկոտած քաղաքական ուժերն ու գործիչները կարող են հանգիստ «ոչ» քարոզել, բայց առանց հանրային ռեսուրսներից օգտվելու։

Բոյկոտի կողմը չի կարող նաև ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալ։ Մինչդեռ «Ոչ»–ի կողմին օրենքը յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում 2-ական անդամներ ունենալու իրավունք է տալիս։

Заведующий кафедрой конституционного права юридического факультета Ереванского государственного университета Вардан Айвазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

«Հանձնաժողովները կձևավորվեն մինչև մարտի 1-ը։ Եթե մինչև այդ «Ոչ»–ի կողմ չգրանցվի, ապա հանձնաժողովների թափուր տեղերը կհամալրվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից»,– մեկնաբանեց ԿԸՀ քարտուղարը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ ՀՀ ընտրական օրենսդրությունը պաշտոնապես «բոյկոտի կողմ» հասկացություն չի սահմանում։ Ասել է թե այս գաղափարը քարոզողների նախընտրական գործունեությունը մնալու է օրենքից դուրս։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Ե՛վ մտահոգ են, և՛ աջակցում են. ԵԽ քարտուղարն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին

Հետևաբար, հանրաքվեի դրված փոփոխությամբ, ՀՀ քաղաքացիներն, ըստ էության որոշում են ՍԴ 7 անդամների` Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Արևիկ Պետրոսյանի, Աշոտ Խաչատրյանի ու Ֆելիքս Թոխյանի պաշտոնանկությունների հարցը։

Եթե Սահմանադրական փոփոխությունն ընդունվի, նրանք պաշտոնանկ կարվեն ու նրանց փոխարեն ԱԺ–ը կընտրի ՍԴ նոր անդամների` ըստ հերթականության` ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածուներից։

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ին, ժամը 24։00–ին։

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Լրահոս
0